գրականություն

<ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ>>

ԷՊՈՍ

1. <<Սասունցի Դավիթ>> էպոսը (դյութազնավեպը )վիպական բնույթի բանավոր, մեծածավալ ստեղծագործություն է հայ ժողովրդի մտածողության,ձգտումների ու երազանքների արտահայտությունը:

Էպոսն առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդներ Անտոնիո Տենրեյրոն և Մեստրե Աֆոնսոն , որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանապարհորդել են Արևելքում , եղել են Հայաստանում, Սասունում և տեղացիներից լսել են զրույցներ Դավթի և Խանդութի մասին: Այդ տեղեկությունները տպագրված են եղել վաղուց, բայց լեզվի անմատչելիության պատճառով մի քանի տասնամյակ առաջ են հայտնի դարձել: Էպոսն առաջին անգամ գրի է առել բանահավաք Գարեգին Սրվանձտյանը 1974 թվականին <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>> վերնագրով, որը նրան պատմել է Կարպոն` Մշո դաշտի Առնիստ գյուղից : Գրի է առել Մանուկ Աբեղյանը 1889 թվականին :

2. Էպոսի բուն հայրենիքը համարվում է Վանա լճի ավազանը,նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք , Շարախ,Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեղ ,Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ:

3. Հայ գրողներից էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը,Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Վիգեն Խեչումյանը, Նաիրի Զարյանը, Սողոմոն Տարոնցին, Վաղարշ Վաղարշյանը, Հմայակ Սիրասը :Նրանց մշակումները վերնագրվել են` <<Սասունցի Դավիթ>>,<<Հայ Աքիլլես>>,<<Սասնա Մհեր>>,<<Սասնա տուն>>:

4. Հայոց էպոսի թեմաներով հայ գեղանկարչության մեջ, կերպարվեստում տարբեր նկարազարդումներով պատկերել են Արտաշես Հովսեփյանը, Հակոբ Կոջոյանը, Երվանդ Քոչարը, Մհեր Աբեղյանը, Էդուարդ Իսաբեկյանը և այլոք:

Սասունցի Դավիթ

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար)պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի,Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: ԸստՄովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ,քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի, Ք. ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոնհամաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ»անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Ըստ Խորենացու՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։

Տիգրան և Աժդահակ

Տիգրան ու Աժդահակ

Աժդահա­կի ծրագ­րերն իրա­գործվում են։

Մա­րաս­տա­նի թա­գավո­րը նա­մակ էր ու­ղարկել հա­յոց ար­­քա­­­յից ար­­քա Տիգ­­րան Մե­­ծին, որով իր ցան­­կությունն էր ար­­տա­­­հայ­­տում կնու­­թյան առ­­նել ար­­քա­­­յաքույր Տիգ­­րա­­­նու­­հուն՝ այդպի­­սով հա­­յոց ու մա­­րաց մի­­ջև դաշ­­նակցու­­թյունը որ­­պես բա­­րեկա­­մու­­թյուն կնքե­­լով։ Սա­­կայն Աժ­­դա­­­հակի նպա­­տակ­­ներն ավե­­լի հե­­ռուն էին ձգվում։ Երբ նա իր երա­­զից վա­­խեցած լսում էր իր պա­­լատա­­կան­­նե­­­րի խոր­­հուրդնե­­րը, ի վեր­­ջո այսպի­­սի որո­­շում արեց.

«Տիգ­­րա­­­նի դեմ որո­­գայթ լա­­րելու ամե­­նահար­­մար ձևը նրա քրո­­ջը՝ գե­­ղեց­­կա­­­գույն և խո­­հեմ Տիգ­­րա­­­նու­­հուն, կնու­­թյան առ­­նելն է։ Մեր խնա­­միական կա­­պերը նախ լայն հնա­­րավո­­րու­­թյուն կն­­ձե­­­ռեն ազատ ու հա­­մար­­ձակ եր­­թե­­ևեկու­­թյան, ապա և Տիգ­­րա­­­նի մտե­­րիմ­­նե­­­րին գան­­ձե­­­րով ու պա­­տուի խոս­­տումնե­­րով կա­­շառե­­լու, որ­­պեսզի նրանք կամ թա­­քուն սպա­­նեն Տիգ­­րա­­­նին, կամ էլ նրան լքե­­լով՝ մատ­­նեն մեզ՝ իբ­­րև մի ան­­զոր տղա­­յի»։

Տիգ­­րա­­­նը՝ ան­­տե­­­ղյակ իր դեմ նյու­­թոող խար­­դա­­­վան­­քին, քրոջն ար­­քա­­­յավա­­յել ու­­ղարկում է Մա­­րաս­­տան։ Աժ­­դա­­­հակը, հմա­­յված չքնաղ Տիգ­­րա­­­նու­­հու գե­­ղեց­­կութեամբ, նրան տիկ­­նության կար­­գի մէջ է հաս­­տա­­­տում և իր թա­­գավո­­րու­­թյան մեջ ամեն ինչ կա­­տարում նրա կամ­­քով ու ցան­­կությամբ, հրա­­մայում է ան­­գամ, որ բո­­լորը Տիգ­­րա­­­նու­­հու հրա­­մանին են­­թարկվեն և ամեն ինչ կա­­տարեն նրա ու­­զա­­­ծի պես։

Սա­­կայն այ­­դ ու ետք նա սկսում է մեղմ շո­­ղոքոր­­թությամբ Տիգ­­րա­­­նու­­հուն տրա­­մադ­­րել եղ­­բոր դեմ։ —Դու տե­­ղյակ չես— ասում է Աժ­­դա­­­հակը, —որ քո եղ­­բայր Տիգ­­րա­­­նը կնոջ՝ Զա­­րու­­հու դրդմամբ, նա­­խան­­ձում է քեզ Արեաց տի­­կին դառ­­նա­­­լուդ հա­­մար։ Այս նա­­խան­­ձի հե­­տևան­­քը կլի­­նի իմ մա­­հը, որից հե­­տո Զա­­րու­­հին ին­­քը կդառ­­նա Արեաց վրա տի­­կին և աս­­տվածու­­հի­­­ների տե­­ղը կգրա­­վի։ Այժմ ամեն ինչ քեզ­­նից է կա­­խված, կա՛մ պի­­տի լի­­նես եղ­­բայրա­­սեր և հանձն առ­­նես մեր խայ­­տա­­­ռակ կոր­­ծա­­­նու­­մը Արեաց առաջ, կամ քո բա­­րին գի­­տակ­­ցե­­­լով, մի օգ­­տա­­­կար խոր­­հուրդ խոր­­հես մեր ապա­­գայի մա­­սին։ Իմաս­­տուն Տիգ­­րա­­­նու­­հին հաս­­կա­­­նում է, որ եթե ին­­քը Աժ­­դա­­­հակի կամ­­քին հա­­կաճառակվի, կսպան­­վի։ Ուստի նա մեղմ ու սի­­րալիր խոս­­քե­­­րով հանգստաց­­նում է Աժ­­դա­­­հակին՝ միաժա­­մանակ մտե­­րիմ­­նե­­­րի մի­­ջոցով շտապ հայտնե­­լով եղ­­բո­­­րը նրա դեմ դր­­թվող դա­­վաճա­­նու­­թյան մա­­սին։ Աժ­­դա­­­հակը պատ­­գա­­­մավոր­­ներ է առա­­քում Տիգ­­րա­­­նի մոտ՝ առա­­ջար­­կե­­­լով բա­­րեկա­­մական տե­­սակ­­ցություն՝ իրենց եր­­կու պե­­տու­­թյուննե­­րի սահ­­մա­­­նագլխին։ Տիգ­­րա­­­նը, ով ար­­դեն նա­­խապես տե­­ղյակ էր Աժ­­դա­­­հակի նենգ դի­­տավո­­րու­­թյանը, նա­­մակով բա­­ցահայտ գրում է նրա հո­­գում թաքցրած խար­­դախ խոր­­հուրդնե­­րի մա­­սին։ Եր­­կու տե­­րու­­թյուննե­­րի մի­­ջև ծայր է առ­­նում լա­­րված թշնա­­մու­­թյուն։ Ար­­քա­­­ները սկսում են նա­­խապատ­­րաստվել պա­­տերազ­­մի։ Հայ­­կա­­­զու­­նի Տիգ­­րա­­­նը Կա­­պադով­­կիայի սահ­­մաննե­­րից, Վրաց և Աղուանից աշ­­խարհնե­­րից, Մեծ ու Փոքր Հայ­­քից հա­­վաքում է իր ըն­­տիր զո­­րագնդե­­րը և իր ամ­­բողջ զո­­րու­­թյամբ, սքան­­չե­­­լի զի­­նավառված՝ դի­­մում մե­­տաց­­ւոց կող­­մե­­­րը։ Սա­­կայն քրոջ Մա­­րաս­­տա­­­նում գտնվելու պատ­­ճա­­­ռով պա­­տերազմն առայժմ չի սկսում։ Այս լա­­րված հա­­կառա­­կու­­թյունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ըն­­թացքում Տիգ­­րա­­­նին հա­­ջող­­վում է Տիգ­­րա­­­նու­­հուն փրկել և ազա­­տել Աժդա­­­հակից։ Շատ եր­­կար է ձգվում ճա­­կատա­­մար­­տը, քան­­զի քա­­ջերի դեմ ել­­նե­­­լով՝ մեկը մյու­­սին թի­­կունք չէր դարձնում։ Ի վեր­­ջո, Տիգ­­րանն իր եր­­կար նի­­զակով այնպես է հա­­րվածում Աժ­­դա­­­հակի կրծքին, որ եր­­կա­­­թե ամուր զրա­­հը ջրի պես ճեղ­­քե­­­լով՝ նրան շամփրում է նի­­զակի լայ­­նա­­­թև տեգին, և երբ նի­­զակը դուրս է քա­­շում, Աժ­­դա­­­հակի թո­­քի կե­­սը մնում է զեն­­քի ծայ­­րին։ Հաղ­­թա­­­կան կռվից հե­­տո հա­­յոց ար­­քան Տիգ­­րա­­­նու­­հուն մեծ բազ­­մութեամբ և ար­­քա­­­յավա­­յել ու­­ղարկում է Տիգ­­րա­­­նակերտ քա­­ղաքը և հրա­­մայում շրջա­­կա գա­­վառ­­նե­­­րը դնել քրոջ ծա­­ռայու­­թյան տակ։ Հե­­տագա­­յում Տիգ­­րա­­­նու­­հու սերնդից է սկիզբ առ­­նում այս կող­­մե­­­րում հայտնի «Ոս­­տան ազա­­տու­­թյան» կո­­չված ար­­քա­­­յազարմ ազ­­նվական դա­­սակար­­գը։ Իսկ Աժ­­դա­­­հակի առա­­ջին կնո­­ջը՝ Անու­­շին, և Աժ­­դա­­­հակից սե­­րված բազ­­մա­­­թիվ պա­­տանի­­ների ու աղ­­ջիկնե­­րի՝ գե­­րինե­­րի բազ­­մությամբ հան­­դերձ՝ ավե­­լի քան տա­­սը հա­­զար մարդ Տիգ­­րա­­­նը Մա­­րաս­­տա­­­նից բե­­րում, բնա­­կեց­­նում է Մա­­սիսի արե­ևելյան փե­­շերին՝ մին­­չև Գողթն գա­­վառի սահ­­մաննե­­րը՝ Նախ­­ճա­­­վանի ամ­­րո­­­ցի դի­­մաց։ Այդ բնա­­կավայ­­րերն են Տամ­­բատ, Ոս­­կիողա, Դաժ­­գոյնք եւ Երաս­­խի ափին գտնվող այլ դաս­­տա­­­կերտներ, որոն­­ցից մեկն էլ Վրան­­ջունիքն է։ Տիգ­­րա­­­նը մա­­րացի­­ներին է թող­­նում նաև գե­­տի մյուս ափին գտնվող Խրամ, Ջու­­ղա եւ Խոր­­շա­­­կու­­նիք ավան­­նե­­­րը և մին­­չև Նախ­­ճա­­­վանի ամ­­րոցն հաս­­նող ամ­­բողջ դաշ­­տը։ Անու­­շին, իր զա­­վակ­­նե­­­րով հան­դերձ, Տիգ­րա­նը խա­ղաղ բնա­կեց­նում է Մա­սիս լե­ռան փե­շի երկրա­շար­ժից առա­ջացած փլված­քի վեր­ջում և նրանց տրա­մադ­րում սպասավորներ:

ԳԱՅԼԵՐ ՈՒ ՇՆԵՐ

Օխտը-ութը գել եկան գեղի ղրաղը կանգնեցին , վախըմ ին , գեղը չէին կանմ մտնի , մեկին ղարկեցին . _Գնա , խապար բեր , ասեցին:Մեկը գնաց , գեղը մտավ , շներն ընկան ետև , ըդրան խրկեցին : Որ խրկեցին , էդ գելը փախավ , անճախ հասավ ընկորտանցը մոտ:Ասեցին . _Խի փախար : Ասեց . _Մեզպես ճանավար էլ կա գեղումը : Ասեցին . _Ինչ թավուր ճանավար :Ասեցին . Սև էլ կա , սպիտակ էլ ինչ թավուր ասես , կա :Ասեցին . _ Ընդոնք ալա են , ամեն ըռանկին էլ կա . վե կենանք , էթանք . մենք պիրատի մի ըռանգ էնք :Գիլանք վե կացան , գնացին մտան գեղը . շները ,որ տեհան , ամեն մինը մի մի դի փախան . ընդոնք էլ արխային մտան գեղը . հավ էլ տարան , կով էլ տարան , պիրատի թոփ էլան գեղի ղրաղը , կերան , գնացին իրանց բանին:

Հեքիաթի մասին

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերըփերիները, հսկաները, գնոմները, գոբլիններըջրահարսերըտրոլներըմիաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ: Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:

Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»:

Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»:

Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:

Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները: Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում: Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային:

Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում:

Հրաշապատում հեքիաթներ

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի դեմ: Չար ուժեր են դևերը, կախարդները, վհուկները, վիշապները և այլն: Դեպքերը սովորաբար տեղի են ունենում ստորգետնյա թագավորությունում, այլ աշխարհներում, անհավատալին իրական է դառնում: հեքիաթի հերոսին ոգնում են ձին, թռչունը, բարի պառավը, իմաստուն ծերունին:

Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:

Իրապատում հեքիաթներ

Իրապատում հեքիաթներում նկարագրվում է ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները: Մարդկանց մշտապես հուզել է հատկապես հալածվածների և ճնշվածների ճակատագիրը:

Շատ հեքիաթներում էլ ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արարատները: Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա ստեղծել է դրանք, ինչպես առասպելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:

Կենդանական հեքիաթներ

Կենդանական հեքիաթներում անձնավորում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց այլևայլ հատկությունները, վարքը: Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային  որոշակի հատկանիշներ: Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, ժլատություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն:

Իմաստուն այգեպանը

Կար-չկար մի այգեպան կար: Ամբողջ աշխարհում խոսում էին նրա      աշխատասիրության և խելքի մասին: Նրա մշակած այգիները հազար անգամ ավելի պտղատու և հրաշագեղ էին, քան թագավորի այգիները: Նա սիրում էր իր աշխատանքը և պատվով կատարում էր այն: Եթե ուրիշ հողագործներ խնդրեին այգեպանին օգնել, ապա նա չէր մերժի և այնպես կաշխատեր, որ հողատերերը երբեք չէին դժգոհի:

Այդ աշխատասեր ու բարի մարդու և նրա այգիների համբավը հասավ թագավորին, որին շատ հետաքրքրեց այդ լուրը: Նա ցանկացավ իր աչքով տեսնել այգեպանի այգիները: Եվ մեծ շուքով ու շքախմբով գնաց տեսնելու այդ այգիները: Նա չկարողացավ զսպել իր զարմանքն ու հիացմունքը, երբ տեսավ այգեպանի ծաղկած այգիները: «Այսպիսի դրախտային այգիներ ունենալը միայն թագավորին է վայել»,-մտածեց թագավորը և նրան կարգեց իր այգիների գլխավոր այգեպան:

Այգեպանը սիրով ընդունեց թագավորի առաջարկը և առավել ջանասիրաբար սկսեց աշխատել թագավորի այգիներում: Այգիները օրեցօր ծաղկում էին և փարթամանում: Ճյուղերը կռանում էին բերքի ծանրությունից, թռչունները երգում էին, ջրերը կարկաչում…

Սակայն այգեպանը չէր մոռանում իր և մյուս հողագործների այգիները և գործից ազատ ժամանակն անցկացնում էր բոլորի օգնելով:

Թագավորը լսեց այդ մասին, զայրացավ և իր մոտ կանչեց այգեպանին:

-Այգեպա’ն,-ասաց նա,- դու աններելի հանցանք ես գործել:

-Ո՞րն է իմ հանցանքը, թագավորն ապրած կենա,- զարմացած հարցրեց այգեպանը:

-Քեզ ո՞վ է թույլ տվել, որ օգնես ուրիշ հողագործների և ծաղկեցնես նրանց այգիները: Մի՞թե դու չգիտես, որ թագավորի այգիները պետք է նմանը չունենան անբողջ երկրում: Ես ուզում եմ, որ իմ այգիներն ու պարտեզները տարբերվեն մյուսներից: Հիմա ես ի՞նչ պատիժ տամ քեզ, դու՛ ասա:

-Թագավորն ապրած կենա,-ասաց այգեպանը,- իրոք հանցավոր եմ քո առաջ, և եթե դու ուզում ես պատժել ինձ, ապա ազատ արձակիր, ես արժանի չեմ քո բարի վերաբերմունքին: Ես կգնամ, և թող Աստված կատարի քո արդար ցանկությունը:

Եվ այգեպանը հեռացավ: Նա գնաց և շարունակեց ծաղկեցնել հասարակ մարդկանց այգիները: Իսկ թագավորի այգիները տարիների ընթացքում այնպիսի խղճուկ տեսք ստացան, կարծես այնտեղ երբեք ոչ մի այգեպան չեր աշխատել:     Թագավորը հուսահատվում և տխրում էր: Նա սկսեց փնտրել այգեպանին և մի անգամ նրան տեսավ մի հողագործի այգում աշխատելիս: Ուրախացած թագավորը զսպեց իր գոռոզությունը և առաջարկեց այգեպանին  վերադառնալ իր մոտ:

-Դու ազատ կլինես և քո ուզած ժամանակ կարող ես օգնել հասարակ մարդկանց,- ասաց նա:

Բայց այգեպանը հրաժարվեց:

-Թագավորն ապրած կենա, մի ժամանակ դու ինքդ ասացիր, որ ես մեղավոր եմ քո առաջ և պատժի եմ արժանի: Թույլ տուր իմ պատիժը մինչև վերջ կրել: Չէ՞ որ քո արդար վճռի շնորհիվ իրականացավ քո ցանկությունը. հիմա թագավորական այգիները տարբերվում են մյուսներին, և դա շատ լավ նկատվում է:

Թագավորը ոչինչ չկարողացավ պատասխանել, իսկ այգեպանը շարունակեց.

-Դու պետք է հասկանաս, որ քո երկրի հողագործների օգուտը քո օգուտն է, նրանց հաջողությունը` քո հաջողությունն է: Իմացի՜ր, որ երկիրը ժողովրդով է հարուստ:

Թագավորը գցեց թագը և գլխիկոր հեռացավ:

Անմահական խնձոր

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի թագավոր, ունենում ա իրեք տղա։

Էս թագավորը իրա պալատի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ մեջը Անմահական խնձորի ծառ։ Համա ի՛նչ անում ա չի անում, չի կարում էդ Անմահական խնձորի ծառի բարը ուտի։ Նրա կատեպանները էդ ծառը պահում ին, բեջարում, հենց գալիս էր հասնելու վախտը՝ տենում ին ծառի վրեն էլ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Մի տարի էլ թագավորի մենծ տղեն գալիս ա հորն ասում.― Ա՛յ հեր, էս տարի էլ թո՛ղ ես մուղաթ կենամ․ բալի կարենամ էդ խնձորի գողին կալնի։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա հերը,— թե կարաս՝ գնա մուղաթ կա՛ց։

Հենց որ գալիս ա խնձորի հասնելու վախտերքը, էս մենծ աղպերը վեր ա կենում, էթում Անմահական խնձորի ծառի տակին գշեր-ցերեկ ղարավուլ քաշում, ընչանք հասնիլը։ Գալիս ա խնձորը հասնում. հենց էն էր՝ առավոտը որ լիսանար, պտի քաղեր տաներ տար հորը։ Սաղ գշերը չի քնում. գալիս ա լիսադեմին քունը տանում ա։ Ընդիան մի դև գալիս ա, շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն աչքը բաց ա անում, թամաշ անում ծառին. տենում ա ծառը լափ դարտակ՝ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Շատ գլխին, ոտին ա անում, համա էլ որդե՜։ Գալիս ա հորը նաղլ անում։

― Ա՛յ հեր,— ասում ա,— ես էսքան վախտ խնձորի ծառը պահեցի, որ զադ չմոտանա. հենց էկավ քաղելու վախտը՝ էդ գշեր սատանական մի սհաթ աչքս կպցրի. մին էլ վե կացա՝ տեհա ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Էն մի տարին էլ գալիս ա միջնեկ տղեն։

— Ա՛յ հեր,— ասում ա,— թո՛ղ էս տարի էլ ե՛ս էթամ մուղաթ կենամ․ մարդ ա, բալի ես կարում եմ խնձորի գողին սըպանի։

— Ա՛յ որդի, դու գիտաս,— ասում ա հերը,— գնա՛ մուղաթ կա՛ց։

Միջնեկ աղպերն ա՝ նետուանեղը վեր ա ունում, գալի էդ խնձորի ծառի տակին ղարավուլ քաշում։ Գալիս ա հասնելու վախտերքը, որ էն գշեր պտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ մի ղաֆիլ լիսադեմին քունը տանում ա։ Էն դհիցը էլ եդ դևը գալիս ա շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն բիրդան վեր ա թռնում, ծառին մտիկ տալի՝ տենում ա լափ դարտակ. ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Փոր-փոշման գալիս ա տուն, հորը նաղլ անում, որ խնձորի գողին չկարաց բռնի։

Էն մի տարին էլ, կգա պուճուր տղեն։

— Ա՛յ հեր,— կասի,— էս տարի էլ թո՛ղ ես էթամ խնձորին մուղաթ կենամ։

Հերը կասի.— Ա՛յ որդի, մենծ աղպերդ, միջնեկ աղպերդ գնացին՝ ի՞նչ չաթեցին, որ դու էթաս՝ ի՞նչ չաթես։

Պուճուր տղեն որ շատ կզոռի հորը, հերը կասի.— Լա՛վ, թե որ էդքամ սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դո՛ւ մուղաթ կաց։

Պուճուր աղպերն ա՝ նետուանեղը վե կունի, կէթա խնձորի ծառի տակին ղարավուլ կքաշի։ Կկենա մի շաբաթ, էրկու շաբաթ, խնձորները կհասնեն։ Կասի․ «Թո՛ղ էս մի գշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»։ Էդ սաղ գշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնի։ Կգա լիսադեմին տղի քունը կզոռի։ Կհանի էն սհաթը դանակը, մատը կկտրի՝ վրեն աղ կանի, որ մատը մռմռա, բալի քունը չտանի։

Հենց էն ա լիսվե-լիս էր՝ տղեն կտենա էն դհիցը մի եքա դև էկավ, շուլալվեց ծառը, որ խնձորներն ուտի։ Ջա՜նըմսան տղեն, նետուանեղը կքաշի, տալու բաշտան դևը ծառիցը դըրըմփալեն վե կընկնի։ Վրա կհասնի, որ մըն էլ տա՝ դևը վե կկենա ընենց յարալու կփախնի։ Տղեն էլ կընկնի եննուցը։

Դևը կէթա, կէթա՝ դըրըմփալեն կընկնի մի խոր ֆորի մեջ։ Տղեն կկռանա՝ կտենա որ էդ ֆորը ո՛նչ տուտ ունի, ո՛նչ տակ։ Ֆորը ըտե նշան կանի, ինքը կգա էդ բաղը, Անմահական խնձորները կքաղի, կտանի հորը։

Հերը խնձորները որ կտենա թե չէ՝ էն սհաթը թախտիցը վե կգա, տղի ճակատը կպաչի։

Տղեն կասի.— Ա՛յ հեր, խոսքն էս չի, որ էս տարի խնձորները բերեցի, խոսքն է՛ն ա, որ էն դևին սըպանենք, որ ամեն տարի գալիս ա խնձորներն ուտում։ Ես որ նրան յարալու արի, թողաց փախավ, եննոցն ընկա, տեհա գնա՜ց, գնա՜ց՝ ընկավ մի խոր ֆորի մեջ։ Էդ ֆորն էլ նշան եմ արե. թող մեկել աղպրտինքս էլ հեննես գան՝ էթանք էդ դևին սպանենք։

Թագավորը կասի.— Գնացե՛ք, ա՛յ որդիք. լա՛վ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գաք, թե չէ գյալաջաղը էլի կգա մեր խնձորները կտանի։

Իրեք աղպերով խոսքները մին են անում՝ վե կենում, էթում։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն ֆորի ղրաղը։ Աղաք մենծ աղպորն են կախ տալի։

Մի քիչ որ ներքև ա էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, ես էրվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքն էլ եդ քաշում են, հանում։

Եննա միջնեկ աղպորն են կախ տալի։ Սա էլ որ մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, հանում: Եննա պուճուր աղպերն ա կախ ըլնում։ Ասում ա.— Որ կասեմ՝ էրվե՜ցի, խորովվե՜ցի, դուք անկաջ չեք անի, հա՛ կախ կտաք, ընչանք հասնեմ։

Պուճուր աղպորը կախ են անում։ Ինչքամ ձեն ա տալի. «Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի», աղպրտինքը անկաջ չեն անում. հա՛ կախ են տալի, ընչանք որ անտակն ա հասնում։

— Աղպրտի՛նք,— կասի,— դե պարանը քաշե՛ք, հասա. ես հմի էթամ դևի հավարին։

Տղեն մի քիչ երըմիշ էլավ, տեհավ աղաքը մի դուռը. բաց արեց, անսաս նի մտավ։ Տեհավ մի հուրի-մալաք աղջիկ ընդե նստել ա, քարգա ա անում. աղաքին էլ դրած ա մի Ոսկե սինի՝ միջին Ոսկե աղվես, Ոսկե թազի, որ աղվեսի եննուցն ա ընկե, ուզում ա կալնի: Օխտը գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի․- Հը՛, ա՛յ տղա, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը չի կարացե ըստերանք գա, դու ո՞նց ես սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե,— կասի։

— Սերո՛ւմ կենաս,— կասի աղջիկը։— Բա՛ չե՞ս վախում, որ Օխտը գլխանի դևը վե կենա՝ քեզ թիքա-թիքա անի՞։

— Խի՞ պտի վախենամ, ես հենց դրա հավարին եմ էկե։

Տղեն կասի ու թուրը կքաշի, տալու բաշտան՝ օխտը գլուխն էլ մի հետ կթռցնի։

Դևը կասի. — Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Մորիցս մի հետ եմ էլե,– կասի,- մի հետից ավել չեմ տա։

Դևը տեղն ու տեղը կսատկի։

— Ա՛յ տղա,— կասի աղջիկը,— դու որ էդքամ ղոչաղ ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը, հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Միջնեկ քիրս էլ նրա ձեռին ա։

Տղեն վե կկենա կէթա էն մի օթախը։ Դուռը բաց կանի՝ կտենա մի հուրի-մալաք աղջիկ. մենծ քվորից դհա սիրուն, նստել ա քարգա ա անում։ Աղաքին Ոսկե սինի՝ միջին Ոսկե հավը, Ոսկե աքլորը ֆըրֆըրահար են գալի։ Տասնէրկու գլխանի դևն էլ՝ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ տղա, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց էս սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե։— կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ էս Տասնէրկու գլխանի դևիցը չե՞ս վախենում, որ էս ա որդե որ ա վե կկենա՝ քու մենծ թիքեն անկաջդ կթողա։ Գնա՛, մեղք ես, քանի թեզ ա փախի՛. թե չէ որ վե կացավ՝ էլ նրա ձեռիցը չես պրծնի։

— Ես էլ հենց դրա հավարին եմ էկե. խի՞ պտի վախենամ, մին նա՛ ա՝ մին ե՛ս։

Կասի թե չէ, տղեն[1] թուրը կքաշի, որ չի տա՝ տասնէրկու գլուխն էլ մի հետ էն դիհը կընկնի։ Դևը կասի.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛– կասի– մի հետ կտամ. ես մի հետ եմ էլե մորս փորիցը։

Էս դևն էլ ըստե ա սատկում, մնում:

Աղջիկն ասում ա.— Ա՛յ տղա, դու որ էդքամ զոռով ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը. հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Իմ պուճուր քիրն էլ նրա՛ ձեռին ա։

Տղեն կէթա մենծ դևի օթախը։ Դուռը բաց կանի, կտենա մի սիրուն, նաշխուն աղջիկ, որ օխտն օր, օխտը գշեր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես, նստել ա, քարգա ա անում։ Աղաքին էլ Ոսկե սինին դրած՝ միջին Ոսկե կաքավն ու մադեն, ընենց իրար հեննա հաղ են անում, ֆըրֆըրահար գալի, որ դռնիցը մննողի խելք ու քյամալ են տանում։ Քսանչորս գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը՝ քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։

— Քու սե՛րն ա բերե, — կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ չե՞ս տենում, որ Քսանըչորս գլխանի դևը քնել ա. որ վե կենա, էլ նրա ձեռիցը կպրծնե՞ս: Մե՛ղք ես, ջահել-ջիվան ես. քանի վախտով ա՝ փախի՛, գլուխդ պրծացրա՛։

— Խի՞ փախնեմ. ես հենց դրա հավարին եմ էկե, որ սըպանեմ։ Մի ջան նա՛ ա, մի ջան՝ ե՛ս, էլ խի՞ պտի վախենամ։

Էս ասում ա թե չէ, գիդիջը՜ղ տղեն, թուրը հանում ա, որ չի՜ ջեպում դևի քյալլի մեջտեղիցը՝ քսանըչորս գլուխն էլ մի հանքի ա ֆը՜ռռում, ընդե վեր ընկնում։

Դևն ասում ա.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛, — ասում ա,— էլ չեմ տա, մորիցս ես մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Էս դևն էլ ըստե ա չորանում, մնում։

Աղջիկը որ տենում ա տղի ղոչաղությունը, վազում ա փաթըթվում տղի ճտովը։ Ասում ա. «Ես քունն եմ, դու՝ իմը»։ Նո՛ր սրանք նստում են ըստե, իրար հեննա զրից անում։

Աղջիկն ասում ա.— Մենք իրեք քիր ենք՝ ֆլան թագավորի աղջկեքը։ Էս դևերն էկան մեզ փախցրին, բերին շինեցին իրանց կնիկ։ Էս քանի տարի ա մենք մեռանք էդ ջանավարների ձեռին։ Աստոծ քու կռանն ըլնի, տղա՛. դու էլ որ չգայիր մեզ չազատեիր, հո մենք պտի ֆողեց-ֆոգի կորչեինք։

Տղեն կասի.— Էս լա՛վ էլավ. հազիր մընք էլ իրեք աղպեր ենք, իրեքս էլ ազապ, մենծ քվորդ մենծ աղպերս կառնի, միջնեկ քվորդ միջնեկ աղպերս. դու էլ զաթի ի՛մն ես ու իմն ես։

Աղջիկը եննա հանում ա տղին մի թլիսիմը տալի։

— Ա՛ռ,— ասում ա,— ինչ վախտ պետքը գա՝ չախմախին տաս, էն մեր իրեք քվոր Ոսկե սինիքն էլ, իրանց ամեն սարք ու կարգովը կգան աղաքիդ կկաննեն։

Եննա վեր ա ունում, տանում գոմը։— Հրես տե՞նում ես էս իրեք ձին՝ մինը Սև ա, մինը՝ Սիպտակ, մինը՝ Կարմիր. սրանց ամեն մեկիցը մի-մի մազ պոկա՛, պահա՛ մոտիդ. մարդ ա, բալի պետք ա գալի: Ո՛ր մազը կրակին տաս՝ էն ձին էն սհաթը, իրա ամեն սարք ու կարգովը, կգա աղաքիդ կկաննի. եր ուզենաս էլի կթողաս՝ կէթա։— Էլ եդ գոմի դուռը շինում ա, բալանիքը տալի տղին։

Նո՛ր ընդիան էրկսով վեր են կենում գալի էն մեկել քվորտանց կուշտը, նրանց էլ վեր են ունում, եննա գալի, դևերը ինչքամ խազինա ունեին՝ կրում են ֆորի բերանը։

Տղեն ձեն ա տալի.— Դե՛, աղպրտի՛նք, պարանը կախ արե՛ք. իրեք դևին էլ սըպանել եմ, նրանց ունեցած–չունեցածն էլ քոմմա հավաքե, բերե: Սավայի էս՝ իրեք հատ էլ սիրուն, ձեր հավան կացած աղջիկ եմ գտե. մարդիս՝ մինը։

Աղպրտինքը ուրախ-ուրախ պարանը կախ են տալի, խազինեն դուս քաշում։ Վերջը մնում են աղջկերքը։

Տղեն ամենքից աղաք մենծ քվորն ա պարանիցը կապում.- Էս քե՛զ,— ասում ա,— մե՛նծ աղպեր, քաշե՛ք։— Աղպրտինքը քաշում են։

Եննա միջնեկ քվորը.— Էս էլ քե՛զ, մի՛ջնեկ աղպեր։— Սրան էլ են քաշում։

Հմի մնում են պուճուր քիրն ու տղեն։ Աղջիկն ասում ա. «Աղաք, դո՛ւ դուս արի»։ Տղեն ասում ա, «Չէ՛, դո՛ւ աղաք դուս արի»։ Վերջը որ տղեն շատ ա զոռում, աղջիկն ասում ա․- Ինձ անկաջ չե՛ս անում, համա տե՛ս, քու աղպրտինքը քեզ պտի մուխաննաթություն անեն։ Մարդ ա, թե որ ըտենց մի բան ըլնի, չե՛ս վախենա․ կէթաս ուրբաթ օրը, ըստե մի աղբուր կա, էդ աղբրի վրեն կնստես։ Մըկ էլ կտենաս իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր, որ էդ աղբրիցը ջուր խմեն։ Դու քեզ կքցես աղաք Սևի վրեն, Սևը կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սիպտակի վրեն՝ Սիպտակն էլ քեզ Լիս աշխարհ կհանի։ Համա չըլնեմ-չիմանամ աղաք Սիպտակի վրեն ընկնես․ թե չէ Սիպտակը քեզ կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սևի վրեն՝ Սևն էլ քեզ Մութն աշխարք կհանի։

Աղպրտինքը պարանը կախ են տալի։ Տղեն պուճուր քվորը կապում ա պարանիցը։

― Էս էլ ի՛նձ,― ասում ա,― աղպրտինք, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, տենում, որ էս պուճուր քիրը քոմմքին էլ գլխեց իրա սիրունությունովը։ Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր պուճուր աղպերը էսքան ղոչաղություն արեց, էս թավուր էլ սիրուն աղջիկ ա տանում․ բա՛ մենք ի՞նչ էրեսով էթանք մեր հոր կուշտը․ բա՛ մեզ հմար ամոթ չի՞։ Էկե՛ք պարանը կտրենք, նրան ֆորումը թողանք․ էթանք մեր հորն ասենք, թե․ «Իրեք դևին էլ մենք ենք սպանե, էսքամ խազինեն էլ բերե։ Մեր պուճուր աղպորն էլ,― կասենք,― դևերը կերել են»։

Իրար մեջ խոսք են կապում, պարանը կախ տալի։ Պուճուր աղպերը պարանը կապում ա մեջքիցը։

― Աղպրտի՛նք,- ձեն ա տալի,- դե հմի ի՛նձ քաշեք։

Աղպրտինքը մի պուճուր տեղ քաշում են, քաշում՝ մի ղաֆիլ պարանը կտրում։ Պուճուր աղպերը դըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Էրկու աղպերով իրանց զադը-մադը հավաքում են, գալի իրանց քաղաքը։

― Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ա՞ղպերն ուր ա,― հարցնում ա թագավորը։

― Բա չե՛ս ասի, ա՛յ հեր․ նրան դևերը կերան։ Էսքամ խազինեն, մալ ու դովլաթն էլ էն դևերինն ա․ մենք էրկսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածներն էլ վե կալանք բերինք։

Խեղճ հերն էլ, բեխաբար, աղպորտանց խոսքին հավատում ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մնաց ֆորումը մենակ․ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ դուս գալու իլլաջ չգտավ։ Վերջը պուճուր աղջկա ասածը միտն ընկավ, որ կենա ընչանք ուրբաթ օրը, էթա աղբրի կշտին նստի, նրա ասած ոչխարների ճամփեն պահի. բալի նրանցով իրան քցի Լիս աշխարք։

Ուրբաթ օրը որ էկավ, տղեն վե կացավ գնաց աղբուրը։ Մի քիչ կացավ, տեհավ իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր. էնքամ էլ սի՜րուն, էնքամ էլ նա՜խշուն, որ տենողի խելքն էր էթում։ Ջուր խմեցին պրծան, ուզում ին էթա՝ տղեն իրան քցեց, ուզեցավ Սևի վրեն ընկնի, շշկլվեց Սիպտակի վրեն ընկավ։ Սիպտակը քցեց Կարմրի վրեն, Կարմիրը՝ Սևի, Սևն էլ քցեց Մութն աշխարք։

Խեղճ տղեն էդ Մութն աշխարքումը դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ՝ տեղ չգտավ, որ սթար անի։ Վերջը մի պառավի ռաստ էկավ։

― Ա՛յ մերա,― ասեց,― ղոնաղ չե՞ս ուզի։

― Խի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, ղոնաղն ա՛սսունն ա։

Պառավը տղին կանչեց, տարավ տուն։ Խեղճ տղեն, էս թամամ իրեք օր, ծարավ էր։

― Ա՛յ մերա,― ասեց,― մի քիչ ջուր տա՞ս խմեմ, էս իրեք օր ա ծարավ թուք ու մուքս կպել ա։

Պառավը գնաց մի փարչ պղտոր ջուր բերեց, էնքամ պղտոր որ կասես ցեխ ըլներ։

Տղեն հարցրեց.― Մե՛րա, ձեր ջուրը խի՞ ա ըսենց պղտոր։

― Ա՛յ որդի,― ասեց,― մեր ջուրը տարեն-տասնէրկու ամիս ըսենց պղտոր ա ըլնում, մենք ըսկի պարզ ջրի էրես տե՞նում ենք որ․․․ Մեր աղբրի ակումը մի Օխտը գլխանի վիշապ ա էկե նստե, չի թողում որ ջուր գա։ Շաբաթը մի էրեխա ենք տանում տալիս Վիշապին, ուտում ա, նոր մի պուճուր ջուր ա թողում, որ ինչ ա՝ խալխը ծարավ չկոտորվեն։ Էգուց էլ թագավորի աղջկա նոբաթն ա, պտի տանեն Վիշապին տան ուտի, որ ջուրը բաց թողա։

― Ա՛յ մերա, բա չե՞ք կարում էդ Վիշապին սըպանի։

― Ա՛յ որդի, նրան ըսկի սըպանելու ճար կըլնի, սաղ երկիրը զվիր ա բերե։ Քանի հետ թագավորը սաղ իրա ղոշնովը գնացել ա վրեն կռիվ՝ բան չի կարացե անի։

Առավոտը որ լիսանում ա, տղեն տենում ա, որ հրեն թագավորի աղջկանը սև շորեր հագցրած տանում են Վիշապին տան։ Ինքն էլ թաքուն աղջկա եննուցն էթում ա։ Վիշապը հեռվան տենում ա, որ ըսօր մի ֆոգու տեղակ էրկուսն են գալի իրան կիրակուր ըլնեն, ուրախանում ա. ատամները սրում ա՝ հազրում, որ գալու բաշտան էրկսին էլ մի դըրբի կուլ տա։ Համա տղեն Վիշապին մոտանում ա թե չէ, թուրը հանում ա՝ ո՛ր չի տալի՜, օխտը գլուխն էլ մի հանքի ա թռնում, էն դիհն ընկնում։

— Տղա՛, մըկ էլ տո՛ւ,— ձեն ա տալի Վիշապը։

— Չէ՛,— ասում ա տղեն,— ես մորիցս մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Վիշապը արենկոլոլ աղբրի ակումը վեր ա ընկնում, սատկում։ Էն սհաթը աղբրի ջուրը վարարում ա, խալխը լիանում են, բոլ-բոլ խմում՝ ասսուն փառք տալի։ Թագավորի աղջիկն էլ ուրախ-ուրախ գալիս ա տուն, հորն ու մորը նաղլ անում, որ մի անճանանչ տղա էկավ Վիշապին սըպանեց, իրան էլ նրա ձեռիցը ազատեց։

— Բա՛ էն տղին որ տենաս՝ չե՞ս ճանանչի,— հարցնում ա թագավորը։

— Որ տենամ, խի՞ չեմ ճանանչի,— ասում ա աղջիկը։

Թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, որ իրա ձեռի տակը ինչքամ մարդ կա՝ քոմմա հավաքվեն իրա պալատի աղաքը։ Նրա երկրումն է՛լ մարդ չի մնում՝ քոմմա էլ գալիս են կիտվում նրա պալատի աղաքին։

— Դե լա՛վ թամաշ արա,— ասում ա թագավորը իրա աղջկանը,— տես էն տղին կճանա՞նչես։

Ավջիկը աչքը դե՛ս, դե՛ն ա ման ածում, ալբիալը էն տղին գտնում ա։

— Հրե՛ն, հրե՛ն, էն տղեն էր,— ձեն ա տալի հորը։

Թագավորը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էն տղին բերեն իրա կուշտը։ Նազիր-վեզիրը էթում են, տղին բերում։

— Տղա՛, ուզա՝ տամ,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա, ես զադ չեմ ուզում, թաքիլան ինձ մի Լիս աշխար քցես,— ասում ա տղեն։

— Լիս աշխար ղրկիլը դժար ա, ա՛յ որդի. էդ իմ բանը չի։ Համա ֆլան մեշումը, ֆլան ծառի վրեն մի Զմռուտ ղուշ կա. թե կարենա, նա կտանի, էլ մարդ՝ չէ՛։ Էս քանի տարի ա, էդ ղուշը գալիս ա ինձ գանգատ, թե. «Ես ամեն տարի խեղճ ու կրակ ճուտ եմ հանում, մեծացնում, մի Վիշապ կա, գալիս ա, ճուտերս ուտում, էթում»։ Դու կէթաս էն ծառի տակին ղարավուլ կքաշես, կտենաս որ էն Վիշապն էլի էկավ, շուլալվեց ծառը, որ ճուտերն ուտի՝ կտաս Վիշապին կսըպանես։ Զմռուտ ղուշը որ գա, տենա քու արած լավությունը՝ կհարցնի, թե. «Ի՞նչ ես ուզում»։ Դու կասես, թե. «Ես զադ չեմ ուզում, մենակ ինձ Լիս աշխար տա՛ր»։ Նա էն սհաթը կդնի քեզ թևերի վրեն՝ կտանի։

Թագավորի ասածը տղի բեյինը մննում ա. վեր ա կենում էթում էն մեշեն։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ էն ծառը գտնում ա։ Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա, տենում ա՝ մի եքա Վիշապ հրեն էկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. էն սհաթին հանում ա թուրը, տալի սըպանում, ղիմա-ղիմա անում, տանում քցում ճուտերի աղաքը, որ ուտեն։ Ինքն էլ չունքի բեզարել էր՝ պառկում ա էդ ծառի տակին, քնում։

Էն դհից, Զմռուտ ղուշը գալիս ա, տենում՝ մի մարդ հրեն ծառի տակին քնած։

«Ա՛յ հարա՜յ,― ասում ա,― կա-չկա՝ սա ա իմ ճուտերի յուխում տվողը»։

Վրա ա պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճուտերը չեն թողնում. ասում են, որ սա ա իրանց պրծացրե Վիշապի ձեռիցը։ Նո՛ր Զմռուտ ղուշը էլ ձեռ չի տալի, դեռ հլա թևերը փռում ա վրեն՝ շվաք անում, որ դինջ քնի։

Մի քիչ կենում ա, տղեն զարթնում ա, տենում՝ Զմռուտ ղուշը թևերը վրեն շվաք ա արե։

― Ա՛յ հողածին,― ասում ա Զմռուտ ղուշը,― ուզա՝ տա՛մ։ Դու որ ինձ էս թավուր լավություն արիր՝ ես էլ պտի քեզ մի լավություն անեմ։

― Զադ չեմ ուզում քեզանից,― ասում ա տղեն,― Զմռո՛ւտ ղուշ, թաքիլան ինձ մի քցես Լիս աշխարք։

― Ափսո՜ս, ծեր վախտս ես ռաստ էկե. թե չէ լիս աշխարք տանիլը ինձ հմար հաղ ու պար ա։ Համա ինչ արած. ինչքամ էլ ծերացած ըլեմ, ճա՞րն ինչ, պտի տանեմ. բալի սրանով էլ ա քու լավությունի տակիցը դուս գամ։ Կէթաս թագավորիցը կուզես քառասուն տիկ[2] ջուր, քառասուն հատ էլ գառան դմակ. ո՛նց ըլնի՝ ես քեզ Լիս աշխարք կքցեմ։ Տղեն կէթա թագավորիցը քառասուն տիկ ջուր կուզի, քառասուն հատ էլ գառան դմակ, կբերի Զմռուտ ղշի կուշտը։

— Դե՛, հմի նստի մեջքիս վրեն,— կասի Զմռուտ դուշը,— էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դի վրես։ Որ «բո՛ւ» կանեմ՝ ջուրը կքցես, «ղի՛» կանեմ՝ դմակը կքցես. կքցես՝ ընչանք հասնենք Լիս աշխարք։

Տղեն նստում ա Զմռուտ ղշի մեջքին, քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում ա վրեն։ «Բու» ա անում՝ ջուրն ա քցում, «ղի» ա անում՝ դմակը: Ըսենց գալիս են, գալի՝ հասնում Լիս աշխարք։ Զմռուտ ղուշը ըստե տղին վեր ա դնում, ինքն էլ եդ թռնում, գալի Մութն աշխարքը։

Էս տղեն ա, մի ճամփա ա բռնում՝ դպա իրա հոր քաղաքը: Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի չոբանի ա ռաստ գալի։

— Բա՛րով,— ասում ա,— չո՛բան աղպեր։

— Ա՛սսու բարին, թագավորի ցեղ։

— Ի՞նչ տամ, որ քու ոչխարներիցը մի հատ մորթես։

— Ինչ որ քեֆդ ա, թագավորի ցեղ, ես ի՛նչ ասեմ։

Չոբանը բերում ա իրա ոչխարներիցը մի հատ վե քցում՝ մորթում։ Տղեն մենակ ոչխարի ղառինն ա վեր ունում, միսը թողում ա չոբանին։

— Չո՛բան աղպեր,— ասում ա,— բե մեր շորերն էլ փոխենք. քու շորերն ինձ տու, իմը տամ քեզ։

Չոբանը ուրախ-ուրախ իրա քրչոտ-մրչոտ շորերը հանում ա տալի նրան, նրա լավ-լավ շորերն առնում։ Տղեն չոբանի շորերը հագնում ա, չոբանին էլ բոլ փող բաշխում, էլ եդ էթում իրա ճամփեն։

Գ՛ալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, որ հասվե-հաս ա ըլնում հոր քաղաքին, էն ոչխարի ղառինը հանում ա, ճխտում գլուխը՝ ըլնում ա լա՛փ զըռ-քաչալ. ըսենց մննում ա հոր քաղաքը։ Բազարի մեջ դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի. էթում ա է՛ս դուքանի աղաքին կաննում, էն դուքանի աղաքին կաննում՝ թամաշ անում։

Վերջը գալիս ա թագավորի զարգյարի դուքանի աղաքին որ երկար կաննում ա, մտիկ անում, զարգյարը հարցնում ա.— Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես, ըստերանք ի՞նչ ես շինում։ ― Ըսկի՛, ո՛ւստա, ղարիբ տղա եմ, էկել եմ ըստե մի փեշակի, մի բանի կպնեմ, բալի վերջը մի կտոր հացի տեր դառնամ։

― Կգա՞ս, քեզ վեր ունեմ ինձ աշկերտ։

― Խի՞ չեմ գա, ո՛ւստա ջան, դեռ ձեռդ էլ չեմ պաչի՜։

Թագավորի զարգյարը էս քաչալին վեր ա ունում իրան աշակերտ։
Գանք հմի խաբար տա՛նք սրա աղպորտանցիցը։

Նրանք որ էկան թագավորին ասեցին, թե իրանց պուճուր աղպորը դևերը կերել են, թագավորը աղաք ավատաց․ համա եննա ինքն իրան միտք արեց, թե չըլնի՞ սրանք նրա գլուխը մի օղիա են էկե, սուտ ասում են` դևերը կերել են։ Սրա հմար էլ մարդ ղրկեց, որ աշխարե աշխար, երկրե երկիր ման գան, հարց ու փորձ անեն` բալի գտնվում ա․ նրանց էլ չթողաց, որ պսակվեն, ընչանք պուճուր աղպոր գտնիլը։

Համա անցկացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ո՛րդե հարցրին, ո՛րդե ման էկան պուճուր տղին չգտան ու չգտան։

Վերջը թագավորի նազիր-վեզիրը էկան թագավորի կուշտը, ասացին․― Թագավո՛րն ապրած կենա, ախա՛ր ընչանք ե՞բ պտի տղեքանցդ չպսակես, չէ՞ որ նրանք էլ մեղք են։ Էս իրեք տարին անց ա կենում․ խալխը ի՞նչ կասեն, չէ՞ որ քու անըմին էլ ա ամոթ։

― Լա՛վ,― ասում ա թագավորը,― էկեք պսակենք։

Բերում ա պսակում․ մենծ տղեն մենծ քվորն ա առնում, միջնեկ տղեն` միջնեկ քվորը․ պուճուր քիրը մնում ա։

Հարսանքից եդը, թագավորը պուճուր քվորը կանչում ա իրա կուշտը, հարցնում․― Ա՛յ որդի,― ասում ա,― ասա՛ տենանք, դո՞ւ ումն ես ուզում առնի։ Տենում ես նշանածդ քու բախտիցը էսքամ տարի կորել ա․ ով գիտա հմի ինչ փորձանքի ա ռաստ էկե․ էլ նոր աստոծ գիտա` գա՞, չգա՞։ Դու էլ մեղք ես, էս իրեք տարի ա նրա խաթեր ազապ ես կացե։ Հմի ասա՛, ո՞ւմ սիրտդ ուզում ա, բերեմ պսակեմ։

― Թագավորն ապրած կենա,― ասում ա աղջիկը,― ում տալիս ես՝ տո՛ւ․ ես ղ՛աբուլ եմ։

― Իմ նազրի տղին կո՞ւզես։

― Դու գիտաս, թագավորն ապրած կենա․ հենց ո՛վ ըլնի` ես ռազի եմ։ — Որ ռազի ես, բա՛ս ես քեզ իմ նազրի տղին եմ տալի։

— Լա՛ վ, թող նազրի տղեն ըլնի, թագավորն ապրած կենա․ համա ես քեզանից իրեք բան կուզեմ․ ընչանք չբերիլ տաս՝ չեմ պսակվի։

— Ա՛չքիս վրա, ո՛րդի, ասա՛. ասա՛ տենանք՝ ի՞նչ ես ուզում:

— Թագավո՛րն ապրած կենա, քեզանից կուզեմ իրեք հատ ընենց Ոսկե սինիք, որ մի սինու միջին Ոսկե կաքավը, Ոսկե մադեն ֆըրֆըրահար գան. մեկի միջին Ոսկե հավը ու Ոսկե աքլորը կաննած ըլնեն. էն մեկելի միջին էլ՝ Ոսկե թազի, Ոսկե աղվես. որ թազին աղվեսի եննուցը վազելիս ըլնի։ Թագավորն ապրած կենա, հրե՛ս իմ ուզած իրեք բանը սրանք են։

— Լա՛վ, ա՛յ որդի․ դրանից հեշտ բա՞ն: Հրե՛ս իմ զարգյարին կանչիլ կտամ, թամբահ կանեմ՝ շինի։

Թագավորը էն սհաթը կանչիլ ա տալի իրա զարգյարին, թամբահ անում, որ աղջկա ուզած իրեք սինիքը շինի։

— Թե չշինեցիր,— ասում ա,— իմաց կաց գլուխդ թռցնիլ կտամ:

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա զարգյարը.— ինձ մի ամիս մհուլ տո՛ւ, միտք անեմ, չկարացի շինի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, քեզ մի ամիս վադա եմ տալի. գնա՛ շինա,— ասում ա թագավորը։

Զարգյարը քիթ ու պռունգը վե թողած՝ դառը, տխուր գալիս ա տուն։

— Հը՛, ո՛ւստա, ի՞նչ կա. խի՞ ես ըտենց նոթերդ կիտե,— հարցնում ա քաչալը։

— Կո՛րի, քա՛չալ,— բարկանում ա ուստեն,— դո՛ւ էլ իմ դարդիցը խաբար չես[3]:

Քաչալը ինչ անում ա, չի անում, ուստեն չի ասում իրա դարդը։ Վեր ա կենում էթում դուքան։ Միտք ա անում, միտք անում, շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուս գալի։ Ամիսն էլ մնացել էր մի հինգ օր, որ թամմի՝ դեռ նա ըսկի զադ չէր շինե։

Մի օր էլ, որ ըսենց իրա մտքի հեննա էր ընկե՝ քաչալը էլի մոտանում ա, հարցնում.— Ո՛ւստա ջան, ո՛ւստա, մի ասա տենանք․ ախար խի՞ ես էդքամ միտք անում, հալբաթ մի բան կա։

Վերջը որ քաչալը շատ ա զոռում, ուստեն մին-մին նաղլ ա անում թագավորի ուզածը։

— Լա՛վ, դրանում ի՞նչ կա, ո՛ւստա, որ դու էսքամ միտք ես անում,– ասում ա քաչալը,– ուզում ես՝ էս սհաթը շինեմ։ Ինձ մի ջվալ պոպոք տու, մի ջվալ էլ պնդուկ, էլ զադ չէ, որ հետը ջարդեմ ուտեմ, հետը շինեմ․ էս քշեր էլ թո՛ղ դուքանումը քնեմ. առավոտը արի տես հա՞զիր ա, թե չէ՛։

Ուստեն, ասենք չէր ավատում, որ քաչալի ձեռիցը էս թավուր հունար դուս գա. համա ասեց. «Մարդ ա, մի փորձեմ տենամ. բալի շինում ա՞»։ Մի ջվալ պոպոք ա տալի, մի ջվալ էլ պնդուկ։ Քաչալը առնում ա մննում դուքանը. ուստեն դուքանի դուռը վրեն շինում ա, էթում։

Էդ սաղ գշեր քաչալը պնդուկն ու պոպոքը ջարդում ա ուտում, ջարդում ա ուտում ընչանք լիս։ Որ լիսանում ա, քաչալը հանում ա էն թլիսմը, չախմախին տալի թե չէ՝ էն սհաթը իրեք սինիքն էլ, իրանց սարք ու կարգովը գալիս են աղաքին կաննում։

Խեղճ ուստեն վաղուց էր դուքանի դռանը ղուլ էլե, կաննե՝ տենա քաչալը ե՞բ պտի ձեն տա, որ դուռը բաց անի։

— Ո՛ւստա,— ձեն տվեց քաչալը,— դուռը բաց արա, թագավորի ուզած սինիքը՝ իրեքն էլ հազիր ա։

Ուստեն ուրախ-ուրախ դուքանի դուռը բաց ա անում։ Որ աչքը չի ընկնում ոսկե սինիքանցը՝ խելքը գլխիցը թռնում ա. էն սհաթը վազում ա քաչալի ճակատը պաչում։

— Զորա՛նաս դու,— ասում ա,— քա՛չալ, զորանաս. ո՛ր էս թավուր հունար ունեիր, բա խի՞ չիր թեզ ասում։ Ես էսքամ վախտ մեռա չարչարվելոն՝ ըսկի խելքս բան չկտրեց․ ասում ի՝ պտի թագավորը ինձ քյալլա անի. հմի ո՛վ գիտա դեռ բոլ էլ փող բաշխի ու ընենց ճամփու դնի։

Զաթի վադեն էլ թամմել էր. ուստեն ոսկե սինիքը վե կալավ, տարավ դուզ թագավորի պալատը։ Թագավորը որ չտեհավ՝ մնաց մաթ էլած վրեն մտիկ անելոն։ Հրամայեց, որ իրա խազինիցը ուստին բոլ փող բաշխեն, ընենց ճամփու դնեն։

Եննա կանչեց աղջկանը․— Ա՛յ որդի,— ասեց,— է՞ս ա քու ուզած սինիքը։

— Էդ ա, թագավորն ապրած կենա. հմի ի՜նչ կասեմ։ Աղջիկը սինիքը որ տեհավ՝ մատը կծեց. «Բալի՜,— ասեց,— էրևում ա նշանածս էկել ա, թե չէ էս սինիքը նրանից սավայի մարդ չէր կարա շինի»։ Աղջկա սիրտը անջախ որ մի քիչ հանդարտեց։

Սրանից եդը թագավորը բերեց աղջկանը նշան դրեց, որ էրկու օրեն եդը հարսանիք անի։ Նշանդրեքից եդը, նորափեսեն իրա թայդաշ տղերանցով դուս էկավ թագավորի պալատի աղաքը՝ ջդիր հաղալու։

Սրանց թողանք ըստե ջդիր հաղան, գանք խաբար տանք մեր քաչալից։

Էդ նշանդրեքի օրը քաչալը ուստից իզին ուզեց, ասեց. «Էթամ հանդը մի շալակ ցախ բերեմ»։ Որ դուս էկավ հանդը, կարմիր մազը կրակ տվեց թե չէ՝ Կարմիր ձին, իրա ամեն սարք ու կարգովը էկավ աղաքին կաննեց։ Քաչալը զառինը գլխիցը հանեց, շորերը փոխեց, նի էլավ ձին, էկավ ջդիր հաղալու։

Քաչալի ձիուն էլ ձի՜ կարար հասնի. ընենց էր թռնում, ծուլ–ծուլ ըլնում, հենց գիտենաս երկնքի աստղերի հեննա էր հաղում։ Մի քանի գլուխ որ մեյդանի միջին դե՛ս քշեց, դե՛ն քշեց՝ ջդրավորները քոմմա էլ մեյդանը թողին, փախան։ Չունքի հենց ում հասնում էր ո՛ր ջդրով չէր տալի՝ տեղն ու տեղը էրեսհարքի վրեն փռկվում էր, վեր ընկնում։

Խաբարը տարան թագավորին, թե ըսենց մի Կարմիր ձիավոր ա էկե, ջդրավորների մեջը խառնըվե. հենց ո՛ւմ ետևիցը որ ընկնում ա, ջդրով տալի՝ ալբիալը ձիուցը կունտկի ա անում՝ յա՛լլա գետինը։ Թագավորը դուս ա գալի, ասում ա՝ տենամ էդ ի՛նչ ձիավոր ա, որ էդքամ ղոչաղություններ ա անում։

Քաչալը թագավորին տենում ա թե չէ՝ էն սհաթը ձիուցը վեր ա գալի էթում ձեռը պաչում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը։

Նո՛ր տղեն նստում ա ըստե մին-մին, ինչ որ գլխովը անց էր կացե, թագավորին նաղլ ա անում։

— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի թագավորը։ Ջանլաթները գալիս են։

— Ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա։

— Էս սհաթին կէթաք իմ էրկու տղին էլ կբերեք ըստե, հենց իմ աչքի աղաքին քյալլա կանեք։

Նոր ըստե պուճուր տղեն ընկնում ա թագավորի ոնները, աղաչանք-պաղատանք անում.— Բա՛ն չկա, ա՛յ հեր,— ասում ա,— իմ խաթեր պտի աղպորտանցս բաշխես։ Նրանք ինձ մուխաննաթություն արին, ես չեմ անի։ Աստոծ նրանց թո՛ղ բարի տա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— չունքի դու ասում ես՝ քու խաթեր հմար նրանց բաշխում եմ։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, պուճուր տղին նստացնում։ Էն խեղճ աղջիկը զաթի էսքամ տարի սրա ճամփեն էր պահում։ Թագավորը իրա վեզրի տղի նշանը քանդում ա, բերում է՛ն սհաթը թազադան նշան դնում տղի վրեն՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

ԴԵՎՆ ՈՒ ԳԱՌՆԵՐ

Ձմեռ մե գառներ մղլած են մըջ գոմուն:Զդուռ զարկին: —Էն ո՞ն է ,—ձեն կիտան գառներ: —Ճամպորդ իմ, հեռու տեղե գիկամ ,դուրս լե շատ ցուրտ է,նեղեցուկ իմ ,յոտքսի կը ցավա ,իլայի մեկ յոտքս օր քամոտ է, պաղելուց ժաժ չի գա ,էղեր է փետ :Ձեր մամու-պապու հոգուն զդուռ փշու մե ծռպեք, զոտքսի տաքցում:Գառներ խորուրդք կէնին: —Բանա՞նք, թե չը բանանք.-կըսին,-խեղճ է,թըղ զոյւր մեկ յոտք յերկընցու ներս ,տաքնա, մըզի ի՞նչ վնաս կէղնի:Դուռ կը ծռպվի ,դեվեն զուր յոտք գերկընցու ներս : —Տեսա՞ք, ձագուկնե՛ր , ձըզի վնաս մե էղա՞վ ,թողեք մեկել յոտքս լե մտում ներս :Մեկ յոտք օր զարար չէրեց էրկուսն լէ չըն էնի: —Օղո՛րդ կըսե,-ըսին,մեկ յոտք օր վնաս չի տա էրկուսն լե չի տա: Ու զդուռ կիսաբաց էրին ,դեվեն զմեկել յոտքն ու գլուխն ու ջանդըկի կես ներս կը մտու ,մեկ էլ տեսան դուռ ու դրընտեք վրեն կախ ներս սըլքըվավ,քանի մե հատ յոտքերու տակ ճխլեց,եր օր նստավ քանի հատ լե տակ մանցին, մեկելներ թողին փախան,գոմ մնաց դեվին:

Առակը՝ որպես բանահյուսական ժանր

38492618_1807113342737230_2733842431609929728_n

Առակը ժողովրդական բանահյուսության բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Առաջադրանքներ

1.Փորձիր ստուգաբանել «առակ» բառը:

2. Գտիր որևէ բարբառով առակ, մոտքագրիր և տեղադրիր քո բոլոգում:

3. Ինչ գիտես  հին աշխարհի և միջնադարյան առակագիրների մասին, նրանց առակներից քո բլոգում մեկական առակ տեղադրիր:

ՔԱՀԱՆԱՆ ԵՒ ԱՎԱԶԱԿԸ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։Ավազակն աղաչում էր ու ասում. — Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդամենեսյան» և սրա նման այլ բաներ։

— Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան,— հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

«Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե ես եմ տաճար Աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու Աստծուն և պատարագ, և հաշտվում է Աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։ Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր, ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու Աստծուն»:

Նապաստակն ու կրիան

ԵԶՈՊՈՍԸ

«Մի օր մի հպարտ ու արագ նապաստակ տեսավ, թե ինչպես է կրիան քայլում ճանապարհի երկայնքով և մոտեցավ նրան: Նապաստակը սկսեց ծաղրել մյուս կենդանու դանդաղությունն ու ոտքերի երկարությունը: Այնուամենայնիվ, կրիան պատասխանեց, որ ինքը վստահ է, որ չնայած նապաստակի մեծ արագությանը, այն ի վիճակի է հաղթել այն մրցավազքում:

Նապաստակը, համոզված լինելով իր հաղթանակի մեջ և մարտահրավերը կորցնելու անհնարին համարելով, ընդունեց: Երկուսն էլ աղվեսին խնդրեցին նշել նպատակը, որին նա ընդունեց, ինչպես նաև ագռավը ՝ դատավորի դերում հանդես գալու համար:

Երբ մրցույթի օրը հասավ, մրցավազքի սկզբում միանգամից դուրս եկան նապաստակն ու կրիան: Կրիան առաջացավ առանց կանգ առնելու, բայց դանդաղ:

Նապաստակը շատ արագ էր, և տեսնելով, որ այն մեծ առավելություն ունի կրիայի նկատմամբ, որոշեց ժամանակ առ ժամանակ կանգ առնել և հանգստանալ: Բայց մի առիթով նապաստակը քնեց: Կրիան, կամաց-կամաց, շարունակեց առաջ գնալ:

Երբ նապաստակը արթնացավ, նա գտավ, որ կրիան պատրաստվում է հատել վերջնագիծը: Չնայած նա վազեց, բայց արդեն ուշ էր, և վերջապես կրիան հաղթեց մրցավազքում »:

4. Կարդա «Տղայի և ծառի մասին» առակը և վերլուծիր:

ԱՌԱԿ ԲԱՐԲԱՌՈՎ

                                                  Աղվեսը եվ  կաքավը 

Աղվիս զկաքավ պռնից։ 

Կաքավ ըսաց․-Աղվիս,ինչ՞ տ էնիս։ 

Ըսաց․-Քի տ ուտիմ։ 

Ըսաց․-Փառք տու աստուն,նուր զի կի։ 

Ինչ փառք իտու աստուն,կաքավ բերնեն թռավ։ 

Աղվիս դարձավ,ըսաց․-Էնու տուն ավիր ըլի,ինչ չուր կուշտ չուտը,փառք տա  աստուն։ 

     Գայլն ու իր ճուտը 

Գայլն ու իրա ճուտը նստած ին,թամաշա անըմին օչխարին։ 

Գելն ասեց․-Նստենք․սուրուն թո մոտենա,մինը բռնենք,ուտենք։Ճուտը վե կացավ․-Այ՜ հա՜յ, էդ ինչքամ ա,ասեց։-Հազար-էրկու հազար հատ կըլնի։ 

Ասեց․-Ընդոնց մերն քանի՞սն ա բերըմ,որ էսքան էն էլե։ 

-Յան մեկը, յան էրկուսը,ասեց․—Պա դու ինչքամ էս բերըմ,ասեց ճուտը․—Օխտը,ութը հատ  բերըմ եմ,ասեց․—Պա որ էդքամ ես բերըմ,իմ ախպրտանքը ու՞ր են։ 

Ասեց—Ընդոնք հալալ են․սուրու են բռնըմ․մենք հարամ ենք․վախըմ եմ քեզանից էլ խեր չտենամ։ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ:

Առած-ասացվածքներ

  • Ինչ աղբրից մարդ ջուր խմի,էն աղբրին քար չի գցի։
  • Հալալ մարդու հացը չի կտրվի։
  • Թող ասեն գեշ ա,թող չասեն էշ ա։
  • Հալալը,որ մազ դառնա չի կտրվի,հարամը,որ գերան դառնա կը կոտրվի։
  • Հպարտին դուրսը ծեծեցին,տանը բան չասավ։
  • Ո՛չ մարդանման,ո՛չ մարդահվան։
  • Ոտին չարուխ չկա,գլուխը վարդ կը շարե։
  • Լեզուն չըլնի ագռավները աչքերը կը հանեն։
  • Հարամ ուտողին մինն էրկու չի լինի։
  • Գիտուն մեղավորը լավ ա,քան թե անգետ արդարը։
  • Բանն արա,հետո պարծեցիր։
  • Մեծ խոսելով փլավ չի եփվի, եղ ու բրինձ ա հարկավոր։
  • Շատ պարծեցողը պարկը կը մտնի։
  • Լավ ա աչքով քոռ ինի մարդ,ինչ մտքով։
  • Խելքից թեթևը ոտից եգին կըլի։
  • Պուտուկն ասեց,տակս ոսկի ա,շերեփն ասեց՝ բա ես որդից եմ գալի։
  • Ժողվրդական Հանելուկներ
  • Սև կծիկը վեր նետեցի, Ճերմակ վար ցըգի։ (Մութ և լույս)
  • Սև շունը պատեն կախ։ (Կողպեք)
  • Սարի ետևեն ձեն կուգա, Ձին անոթի տուն կգա։ (Զուռնա)
  • Տակը ջուր, մեջը ջուր,վըրան մուր։ (Ճրագ)
  • Էրկան աղիք,ծերը ծաղիկ։ (Մոմ)
  • Էլլեմ սարը,ձեն տամ ձորը։ (Հրացան)

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԺԱՆՐ

Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, ՊրոմեթևսիԱլեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են ՄհերիՄեսրոպ ՄաշտոցիՎարդան Մամիկոնյանիզորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:

Առաջադրանքներ

1.Բլոգներում  տեղադրել Հայկական լեռնաշխարհի  պատմական հուշարձանների և աշխարհագրական տեղանունների մասին մեկական ավանդություն:

Վայոց Ձոր

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները։Ամբողջ ամառը նա լավ կերակրում է հոտերը։Վրա է հասնում խիստ ձմեռը։Վախեցած իշխանը կարգադրում է՝ անասուններին քշել տաք տեղեր։Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ,գիշերով սկսում է բուքը։Անասուններից շատերը խեղդվում են,մնացածներն էլ սոված են մնում։Իրար հետևից հիվանդանում ու մեռնում են նաև իշխանի տանեցինները։Հովիվներն ու նախրապանները փախչում են։Ձորաբերանին մնում է իշխանն իր հիվանդ կնոջ հետ։Կորցրած փրկվելու ամեն հույս՝ նա գլխին է տալիս և նայելով շրջապատի խոր ձորերին,աղաղակում է․<<Ախ,վա՜յ ձոր,ախ,վա՜յ ձոր>>։Այդ օրվանից էլ այս գավառի անունը մնում է Վայոց ձոր։

Նորավանք

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում․

<<Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար>>։Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։Իմանալով այդ,իշխանն ուղարկում է ծառային,որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը,այնտեղից ցած է հրում Մոմիկին։Մոմիկի տաշած վերյին քարը շիրմաքար է դառնում նրա համար։

2.Թվարկիր հայ մանկագիրների ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործված են ժողովրդական ավանդություններ:

Հովհաննես Թումանյան

  • <<Փարվանա>>
  • <<Անբախտ վաճառականները>>
  • <<Աղավնու վանքը>>

Ավետիք Իսահակյան

  • <<Մայրը>>
  • <<Լեյլի ու մեջլում>>
  • <<Մոր սիրտը>>

3.Ինչպես են կոչվում հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններ ու զրույցներ:

Լեգենդներ և բալլադներ

4.Հայ հեղինակի որևէ չափածո բալլադ կամ լեգենդ արձակ շարադրիր:

Ավետիք Իսահակյան

<<Մայրը>>

Այս ավանդավեպում մի պառավ մայր ապրում է իր որդու և հարսի հետ։Ամեն օր հարսը բողոքում է ամուսնուն,թե մայրը բեռ է իրենց վրա,ոտ ու ձեռից ընկած է,չի տեսնում,չի լսում,ամբողջ օրն ուտում,չի կշտանում։Ամուսնու առաջ պայման է դնում,եթե չտանի մորը կորցնի,ինքնը բոլորին կպատմի,որ ամուսին իրեն օր ու արև չի տալիս,սիրուհի ունի։Իսկ մայրն ամբողջ օրն աղոթքներ էր մրմնջում։Եվ մի օր էլ որդին ստիպված մորը պարկն է դնում,տանում է խոր ծմակում մի ծառի տակ թողնում։Երբ ետ է դառնում,լսում է մոր ձայնը․նա ասում է տղային,որ բարով գնա,ոտքը քարին չդիպչի,բայց պարկը վերցրու քեզ հետ,պարկը տանը պետք կգա։

Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Фото0272

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի` գեղջկական, պանդխտության, զինվորական, օրորոցային և մանկական երգերի: Պանդխտության երգերն առնչվում են հայ ազգային-սոցիալիստական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ: Այս երգերը մեզնում  սկսել են ձևավորվել դեռ վաղ միջնադարից:

Այդ երգերին բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան , հայրենիքում հարազատների սպասումների, ինչպես նաև պանդուխտի վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները: Պանդխտության երգերը գեղարվեստական կատարելիության հասած երգեր են:  Դրանց մեծագույն մասը երգվում են:

Առաջադրանքներ

1.Պանդխտության երգերն ուրիշ ինչպե՞ս են կոչվում մեզանում:

Ղարիբ կամ անտունիներ

2.Հայ ո՞ր հեղինակներն են  գրել ստեղծագործություններ պանդխտության  թեմաներով:

Հայ հեղինակներից պանդպտության երգեր գրել են Նահապետ Քուչակը, Ավետիք Իսահակյանը, Դանիել Վարուժանը, Կոմիտասը:

3.Հետևյալ պանդխտության թեմաներով երգերն ու խաղիկները տեղադրի՛ր քո բլոգում:

Պանդխտության երգեր և խաղիկներ  

ԿՌՈՒՆԿ

Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՛ս։Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՛խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացի՛ր։

Պանդխտության - Երաժշտական գանձարան

ԱՆՏՈՒՆԻ

Սիրտըս նման է էն փըլած տըներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ,
Բուն պիտի դընեն մեջ վայրի հավքեր,
Երթամ, ձի թալեմ էն գարնան գետեր,
Ըլնեմ ձըկներու ձագերացըն կեր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

Սև ծով մ’եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր,
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պըղտոր ու մոլոր,
Ա՜խ, իսկի մի լնիք սըրտիկ սևավոր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

ՂԱՐԻԲ ԵՄ, ՆՈՐ ԵՄ ԵԿԵԼ

Երկեն արտը գարի ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խոսքերրդ շաքարի ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Նախըրգընեն ուռի ծառ,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խնձոր գըցեմ, արի, տար,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Խընձոր ունիմ, կըծած ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Չորս բոլոր արծթած ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Տըղա, ալ ձիդ խաղցրու,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Սիրածըդ առ ու փախցրու,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

ԿԱՅՆԵԼ ԵՄ, ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ

Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լըցվել եմ, լալ չեմ կարող
Քանի որ գնացել ես,
յար ջան,
Անունըդ տալ չեմ կարող։

Աչքերըս ճամփիդ մընաց,
Խելքըս ինձանից գընաց,
Քո սիրուն, իմ գըլխի տեր
յար ջան,
Յոթն օր մընացի քնած։

Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունըդ դարձիր, իմ աղբեր
յար ջան,
Բոլորքըս պըստիկ գառն ա։

ՀԵՌՈՒ ՏԵՂ ՅԱՐ ՈՒՆԵՄ

Հեռու տեղ յար ունեմ,
Ծաղկած սար ունեմ,
Հոտավետ ծաղիկ է,
Բուրմունքին մեռնեմ
Չի գալիս որ տեսնեմ
Կարոտս առնեմ։

Արի յար, արի յար,
Սիրած աղջիկդ եմ,
Քո ճամբին վարդ, մանուշակ,
Նարգիզ կըցանեմ։

Մեզի մոտ գարուն է,
Վարդեր են բացվել,
Ամեն վարդ քաղելիս,
Միշտ քեզ եմ հիշել,
Քո գալու օրերին,
Շատ եմ սպասել։

Արի յար, արի յար…

Բըլբուլ եմ պարտեզում,
Ես քեզ եմ երգում,
Սիրտս վառ կրակ է,
Ախ մարող չունեմ,
Առանց քեզ անուշ յար,
Հանգիստ քուն չունեմ։

Արի յար, արի յար…

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ

Աշխատանքային երգերն աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր են։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Գութանի երգ

Շորորա, դեհ, Մարալ, շորորա Գութան ակոսան կ՚ օրորա, Դուշմանի տնիկն ավիրա, Շեպեթ ակոսներ կը շինա:

Չորս գոմեշ ակոսին, Արև առիր կոտոշին, Բարև տաս ոժանվարին, Բարով դարձիր վեր գործին:

Խնոցու երգ

Հարի, հարի, խնոցի, Մեջդ բարի, խնոցի, Ունգդ բարակ, խնոցի:

Մեջդ կարագ, խնոցի, Իմ խնոցում եղ չի կա, Փեսես եկավ, տեղ չկա:

Կալի երգ

Քաշի բալա ջան, քաշի, Քաշի դռնաղդ մաշի, Ա՜յ ել, Մարալ ջան, Վզիդ ղուրբան, Ջեյրան ջան:

Քյուլաշը խայան տառցավ, Իմ ցավը բայան տառցավ, Ա՜ յ ել, Մարալ ջան, Վզիդ ղուրբան, Ջեյրան ջան:

Սերմնացանի երգ

Ա՜յ սերմնացան, սերմնացան, Ասվազ օրհնա քո կործ-պան:

Աշխար կշտացնող տու ես, Թամմըզ փեշաքքար տու ես:

Աշխարի աշկ քո ծեռնի, Տու չըլես` շատը կը մեռնի:

Դոշիտ դաստխանին ղուրբան, Ոտիդ չարոխին ղուրբան:

Ա՜յ սերմնացան, սերմնացան, Ասվազ օռհնե քո կործ-պան:

Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Օրորոցային երգերը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ են, որոնք կոչվել են նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերն ունեն  պատմաճանաչողական արժեք։ Հայ ժողովրդական օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտության ձևով ու բովանդակությամբ լիովին կազմավորված երգեր են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի նշանակալից ժանրը։

Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական ավանդական երգային ժառանգության հնագույն և ամենակենսունակ ժանրերի թվին։ Մեր բազմադարյա պատմության ընթացքում ամենուրեք, որտեղ եղել է ծնունդ և օրորոց, միշտ հնչել է օրորոցային երգը, որով հայ կինն իր սիրասուն մանկան գովքն է արել, արտահայտել իր անսահման սերն ու գորովը։

Օրորոցային երգի միջոցով է ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև։ Օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը։ Մորից լսած օրորով էր մանուկը հաղորդակից դառնում իր հարազատ հայ երգին։ Այսօր էլ օրորոցային երգը չի կորցրել իր կարևոր նշանակությունը, ուստի և անհրաժեշտ ենք համարում օգնել երիտասարդ մայրերին կենցաղ վերադարձնելու մեր հիասքանչ օրորները, որոնք բացի իրենց կիրառական գործառույթից ունեն նաև գեղարվեստական բարձր արժեք։

Օրորոցային երգեր

Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜, նենի՜, Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜:

Դնիմ զավակս օրոր անեմ Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Օրոր ըսիմ, շորոր լսիմ, վլենաս,
Դու պստիկ իս բարով մեծանաս, հարս դառնաս:
Օրորալեն, շորորոլեն Վան գացինք,
Ախպորս համար մի խորոտիկ հարս բերինք
Օրորալեն, շորորոլեն գացինք Ղարս,
Ախպորս համար բերինք շատ խորոտիկ հարս:
Օրորալեն շորորալեն գացինք Մուշ,
Ախպորս համար բերեցինք հարս շատ անուշ:

Րուրի կենեմ գրկանոցին,
Անդրանիկի քաջ զինվորին,
Օրորի, շի՜շ, օրորի շի՜շ,
Իմ մեկ ու ճար օրո՜ր, օրո՜ր…
Օրորի, շի՜շ, օրորի, շի՜շ,
Իմ անուշ գառ, օրո՜ր, օրո՜ր…

Ընթերցանության և ունկնդրության  նյութեր

Ունկնդրիր օրորոցայիններ այս հղումով: 

Հասմիկ Հարությունյան — օրորոցայիններ

Հին հայկական օրորոցն ու օրորոցայինները

Շարադրիր մտքերդ ժողովրդական բանահյուսության քնարական այս ժանրի  երգերի մասին: 

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայ ժողովրդական բանահյուսություն

1․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը․

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի ստեղծած բանավոր ստեղծագործության ամբողջությունն է

2․Առանձնացրո՛ւ ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկությունները․

ստեղծվել են դարերի, հազարամյակների ընթացքում

փոխանցվել են բանավոր ճանապարհով

կոլեկտիվ ստեղծագործությունների արդյունք են

դրանցում արտացոլված են ժողովրդի պատմության կարևոր դրվագները, պատկերացումները բնության ու հասարակական կյանքի մասին, ժողովրդական իմաստնությունը։

3․Թվարկի՛ր ժողովրդական բանահյուսության՝ էպիկական և քնարական ժանրի քեզ ծանոթ տեսակները։

Էպիկական֊էպոս, առասպել, առակ, հեքիաթ, առծ, ասացվածք քնարական֊գողթան երգեր, աշխատանքային երգեր, պանդխտության երգեր, օրորոցայիններ

4․Օգտվելով հայերենի բացատրական բառարանից՝ բացատրի՛ր բանասաց,  բանագետ, բանահավաք բառերի իմաստները։

բանասաց ասացող, պատմող

բանագետ բանահյուսության մասնագետ

բանահավաք ժողովրդական բանավոր ստեղծագործությունները հավաքող՝գրի առնող

5․Ո՞վ է հայ առաջին «բանահավաքը», ում շնորհիվ մեզ են հասել հայ ժողովրդական առասպելները

Պատմիչ ֊Մովսես Խորենացի

6․Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։ Տոնը`բարեկենդանն է

7․Ինչպե՞ս է կոչվում ժողովրդական բանահյուսության էպիկական ժանրի այն ստեղծագործությունը, որը դժվար լուծելի հարց է, առարկայի, երևույթի փոխաբերական պատկերումն է,  ունի ճանաչողական, ուսուցողական և գեղարվեստական արժեք։ Գրի՛ր մեկ օրինակ։

ՀԱՆԵԼՈՒԿ

Ի՞նչ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ:

/Երազ/

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:

/Բերան, ատամներ/

Թեև չունի նա թևեր,

Բայց բազե է անվեհեր,

Բազեից էլ համարձակ,

Կտրում է ծով ու ցամաք:

/Օդաչու/

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:

/Ստվեր/

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:

/Լեզու/

Երկու պառավ Իրար խեթ նստած֊Զանգեզուր

8․Ո՞րն է քառատող քնարական ստեղծագործության այն տեսակը, որոնցում արտացոլվել են սիրո, աշխատանքի մոտիվներ, աչքի են ընկնում գեղարվեստական հակիրճությամբ ու զգացմուքների անմիջականությամբ և արևելյան ժողովրդական պոեզիայում հայտնի են բայաթի, ռուբայի անվանումներով։ Գրի՛ր մեկ օրինակ։ ժողվրդական խաղիկներ Սիրել եմ սերն երեսին, Անթառամ թերն երեսին, Ով իմ սիրածն ինձ չտա Աստծու կրակն երեսին։

«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1․Թվարկի՛ր հայ մանկագիր գրողների, որոնք մշակել են հայ ժողովրդական բանահյուսության նմուշներ։

Հովհաննես Հովհաննիսյան -<<Վահագնի ծնունդ>>

Ղազարոս Աղայան- <<Տորք Անգեղ>>

2․Ժողովրդական բանահյուսության ո՞ր ժանրի ստեղծագործություններն են հիմք ծառայել Թումանյանի համար՝ գրելու իր լեգենդներն ու բալլադները։

Թումանյանի լեգենդների համար հիմք են ծառայել ավադույթները:

3․Թվարկի՛ր Հովհ․ Թումանյանի մանակական բանաստեղծությունների մշակումներից մի քանիսը:

4․Թվարկի՛ր հայ գրողների, որոնք  մշակել են <<Սասնա ծռեր>> էպոսը։

Ավետրք Իսահակյան

Հովհաննես Թումանյան

Եղիշե Չարենց

5․<<Սասնա ծռեր>> էպոսի որ ճյուղն է մշակել Հովհ․ Թումանյանը, ո՞ւմ համար է մշակել այն։

Թումանյանը Սասունցի Դավիթը մշակել է պատանիների համար:

6․<<Սասնա ծռեր>> էպոսի որ ճյուղն է մշակել Ավ․ Իսահակյանը։

Փոքր Մհեր

7․Ո՞վ է մշակել Տորք Անգեղի մասին պատմող հայ ժողովրդական առասպելը և ինչպե՞ս է կոչվում այդ ստեղծագործությունը։

Մշակել է Ղազարոս Աղայանը ,որը կոչվում է <<Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ>>:

8․Հայ ո՞ր մանկագիր գրողներն են հայկական ժողովրդական առակներ մշակել։ Թվարկի՛ր նրանց մշակումներից մի քանիսը։

<<Աթաբեկ Խնկոյան>>

<<Կարիճն ու գորտը>>

<<Նապաստակները>>

<<Մուկն ու կատուն>>

<<Քամին ու մժեղը>>

<<Ագռավն ու աղվեսը>>

9․Հայ ո՞ր մանկագիր գրողներն են հայկական ժողովրդական հեքիաթներ մշակել։ Թվարկի՛ր նրանց ստեղծագործություններից մի քանիսը։

Ղազարոս Աղայան-<<Զանգի զրանգի>>

<< Անահիտ>>

<<Արեգնազան>>

<< Եղեգնուհին>>

Հովհաննես Թումանյան — <<Քաջ Նազարը>>

<< Կիկոսի մահը>>

<< Ծիտը>>

<<Անբան Հուռին >>

<<Պոչատ աղսեսը>>

10․Հայ ժողովրդական բանահյուսական նմուշների մշակումները ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել հայ գրականության, հայ գրական լեզվի զարգացման վրա։

Հայ գեղարվեստական խոսքը սերնդեսերունդ անցել է բանավոր ճանապարհով: Նախագրային շրջանում ստեղծվել է հայ հին բանահյուսությունը, որի հեղինակը ժողովուրդն է:

Այդ շրջանում ստեղծվեցին առասպելը,վիպերգը, գողթան երգերն ու էպոսը, որն էլ հաստատում է հայ ժողովրդի ազատատենչ ոգու, հայրենասիրության ,ազատության, անկախության համար պայքարելու, հայրենիքն անձնազոհաբար պաշտպանելու գաղափարը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *