ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Ես Նունե Հովհաննիսյանս   սովորում  եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գրադարնային գործ» բաժնի առաջին կուրսում:

Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրը,  մասնակցել եմ new mag հրատարակչության նախաձեռնած <<Ձմեռային փառատոն>>-ին, որը կայացավ <<Կոնգրես>> հյուրանոցում:Այնտեղ մեզ սպասվում էր գրքերի ցուցահանդես վաճառք, յոթ  նոր գրքի շնորհանդես, հանդիպումներ  տարբեր հեղինակների հետ, խաղարկություն, պանելային քննարկումներ:  Միջոցառման ընթացքում մասնակցեցինք  ՏՏ ոլորտի զարգացման պանելային քննարկմանը, ինչպես նաև  Սուրեն Սարգսյանի <<Հայաստանն ու  Բուշն անձանբ>> գրքի շնորհանդեսին :Տեղի ունեցավ  գրքերի մրցույթ- խաղարկություն, որտեղ խաղարկվում էր 5 անվճար գրքի վաուչեր:  Առաջին անգամ էի մասնակցում նման  միջոցառման, շատ տպավորիչ էր և կարծում եմ այսպիսի միջոցառումները հնարավորություն կտան գրքասերներին  ծանոթանալ իրենց նախընտրած գրքին և անմիջական շփում ունենալ հեղինակի հետ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *