All posts by gradaran111

ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 4ին Մխիթար Սեբաստացի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներս՝ ուսումնական փորձառության շրջանակներում՝ ղեկավար Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Գրատպության թանգարան

Գրատպության թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում և գործում է 2017 թվականի սեպտեմբերի 25-ից։ Թանգարանը բաղկացած է վեց սրահներից՝

1. «Գրի ակունքները» 2. «Հայոց այբուբենը» 3. «Հայ գրատպության առաջնեկները» 4. «Հայկական գրատպության սփյուռք» 5. «Գրահրատարակչութրուն» 6. «Գրի հավերժությունը»

Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ <<Ուրբաթագիրքը>> , Ոսկանյան Աստվածաշունչը , առաջին տպագիր քարտեզը՝ <<Համատարած աշխարհացոյցը>> , առաջին տպագիր պարբերականը՝ <<Ազդարարը>>:

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։

Թանգարանում ծանոթացանք հայ գրատպության ողջ պատմությանը։ Այցելությունը բոլորիս մեծ տեղեկություն տվեց հայ գրատպության պատմության մասին։