Category Archives: Գրադարանային գործի սպասարկում

ֆիլտր

1. Գեղարվեստական գրքերի քանակը-227 գիրք

2. Մեթոդական գրքերի քանակը-146 գիրք

3. Փետրվարին ստացած գրքերի քանակ-0

4. No2777-Գրիգ-«Հիսուսի կատուն» պատմվածքներ

5. «Չգտնված երիցուկներ»-Հարությունյան Էդգար-2 օրինակ

6. «Հրաշքը»-16 գիրք

7. «Մալո Հեկտոր»-4 գիրք

գրադարանի սպասարկում

ԳՐԱԴԱՐԱՆ
Գրադարանը դա մի տարածք է,որը պետք է գտնվի
համայնքի կամ դպրոցի սրտում՝ կենտրոնական մասում։
Գրադարանը տեղեկատվական,մշակութային տարածք
է, որն ունի համակարգված
գրականություն։Գրականությունը դասավորվում է
ստելաժներին ըստ բաժինների և հետո ըստ այբենական
հերթակաության։


Գրկանությունը տրամադրվում է
բաժանորդին,սպառողին,օգտվողին ժամանակավոր
օգտագործման համար։
Արդի գրադարանը պետք է ունենա
ինտերնետ,հագեցած լինի ժամանակակից գործիքներով
ու տեխնիկայով՝ համակարգիչ, սկան, տպիչ…
Գրադարանը պետք է լինի լուսավոր,լավ նախագծված և
ունենա գրավիչ ու մատչելի ցուցանակներ։
Գրադարանը պետք է ունենա առանձին պահուստային
մաս, ընթերցասրահ, սպասարկման սրահ,
համակարգչային անկյուն։Ստելաժները պետք է ամուր
ամրացված լինեն հատակին կամ պատին։
Գրադարանում պետք է տիրի լություն, պետք է խոսեն
գրադարանային ձայնով։
Գրադարանավարը պատասխանատու է գրադարանի
ռեսուրսների կառավարման, հսկողության, մաքրության,
խնամքի ինչպես նաև դրանց շրջաառության և
վերադարձի համար։Օգտվողը պետք է վստահ լինի ,որ
գրադարանավարը միշտ կօգնի իրեն։
Անկախ սեռից, ռասսայից ու սոցիալական վիճակից
օգտվողն իրավունք ունի բաժանորդագրվել և օգտվել
տարածքում գտնվող ցանկացած գրադարանի
ծառայությունից։
Գրադարնի ծառայությունից օգտվողը պարտավոր է
պահպալ գրադարանի ռեսուրսից օգտվելու կանոնները։
Ռեսուրսը փչացնելու,կորցնելու կամ կանոնները
խախտելու դեպքում օգտվողը կկրի
պատասխանատվություն օրենքով սահմանված
կարգով։
Գրադարանի բոլոր ռեսուրսները պետք է
համարակալվեն ,գրանցվեն գրանցամատյանում և
գնահատվեն՝ որքա՞ն հաճախ է այն օգտագործվում,ի՞նչ
վիճակում է, կարո՞ղ է օգտակար լինել այլ դեպքերում և
այլն։ Գրադարանի յուրաքանչյուր ռեսուրս պետք է
օգտագործվի և լինի օտակար։Այն պետք է զբաղեցնի իր
տեղը ստելաժի վրա։Գրադարանը պետք է ունենա
բազմազան օգտակար ռեսուրսներ, որպեսզի այն
դառնա հաճելի վայր։
Գրադարանը պետք է ունենա ռեսուրսների
հարստացման ու զարգացման պլան,պետք է ունենա
պատվերների ու անհրաժեշտ գրքերի
արկղ։Գրադարանը նաև պետք է ունենա ռեսուրսների
դուրսգրման բաժին։Այն պետք է ներառի չափանիշներ,
թե ե՞րբ և ինչպե՞ս ազատվել ռեսուրսից։


Մեծագույն գանձը ՝ լավ գրադարանն է։
ԲԵԼԻՆՍԿԻ