Category Archives: Uncategorized

Չափածո բանԱհյուսություն

ԲԱԼԼԱԴ

Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հ․ Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։

Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։

Առաջադրանքներ

Կարդալ Հ․ Թումանյանի «Փարվանա», «Աղավնու վանքը», Ավ․ Իսահակյանի «Հարվերժական սերը» և  «Ասպետի սերը» բալլադները:

ՉԱՓԱԾՈ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ԲԱԼԼԱԴ

Բալլլադը պատմողական բնույթի չափածո ստեղծագործություն է։ Այն քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։ Միջին դարերում եվրոպական երկրներում բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև։ 18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. ՊուշկինըՌոբերտ ԲըրնսըՀ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով։ Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ․ Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավ․ Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հ․ Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒ

ՀԱՐԻՍԱՅԻ ԾԵՍԸ ՄԽիԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մխիթար Սեբաստացի քոլեջում ամեն տարի տոնում են Հարիսայի ծեսը: Այս տարի նույնպես նոյեմբերի 26-ին տոնը նշվեց մեծ խանդավառությամբ: Այն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգությամբ, արունակվեց եկեղեցու բակում՝ ավանդական երգ ու պարով: Ծեսին մասնակցեցինք երկրորդ կուրսի ուսանողներով: Ծիսակատարությունից հետո քայլեցինք դեպի քոլեջ որտեղ շարունակեցինք երգն ու պարը և համտեսեցինք համեղ ու անուշաբույր հարիսա:

ԷՊԻԿԱԿԱՆ ԺԱՆՐԻ ՍՏԵՂԾՍԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՊՈԵՄ

Պոեմը իր ծավալով և ընդգրկումներով մեծածավալ չափածո ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։ Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։

Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմի թե՛ բովանդակությունը , թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»Դանթեի «Աստվածային կատակերգությունը»Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլն։

Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների  ու երկխոսությունների օգնությամբ (Գյոթեի «Ֆաուստը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը (Թումանյանի «Պոետն ու մուսան»)։ Քնարական պոեմի  ցայտուն օրինակ է Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»[1]:

ԷՊԻԿԱԿԱՆ ԺԱՆՐԿ ՍՏԵՑԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՎԵՊ

Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։ Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»։ Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է  11-12 դարերի եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներեն՝ ի հակադրություն լատինական գրականության։ 

Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։

Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ՝ պատմական վեպ։ Հայ վիպասանության խոշորագույն ներկայացուցիչներից են Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և ուրիշներ։

Առաջադրանք

Թվարկիր հայ և համաշխարհային գրականության տասը հայտնի վեպերի անուններ՝ իրենց հեղինակներով։

Խ.Աբովյան-«Վերք Հայաստանի»

Ն.Դոս-«Սպանված Աղավնի »

Մուրացան-«Գևորգ Մարզպետունի»

Շիրվանզադե-«Քաոս »

Պ.Պռոշյան-«Սոս եվ Վարդիթեր»

Լ.Տոլստոյ-«Պատերազմ եվ Խաղաղություն >>,<<Աննա Կարենինա»

Հ.Սենկեեվիչ-«Առանց Դավանանքի»,«Յո երթաս»

Գ.Մարկես-«Հարյուր տարվա մենություն»

Ջ.Ջոյսի-«Ուլիս»

ԷՊԻԿԱԿԱՆ ԺԱՆՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։

Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ։  Քնարերգության մեջ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով  հեղինակի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Քնարերգության մեջ մտնում են բանաստեղծությունն՝ իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, նամակները, էլեգիաները։

Բանստեղծությունը գրական-գեղարվեստական ստեղծագործության տեսակ է, որը համարժեք է պոեզիային։ Բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է,  որն ունի ռիթմական միավորներ՝ ոտք,  տուն, հանգ, բաղաձայն և ձայնավոր հնչյունների կրկնություններ, չափածոյի կառուցման տաղաչափական հինգ համակարգեր:  Աչքի է ընկնում զգացմունքային և խոհական հարստությամբ: Բանաստեղծության չափածո տեսակից բացի՝ գոյություն ունի նաև արձակ բանաստեղծություն։ Արձակ բանաստեղծությունը ունի խիստ հուզականորեն գունավորված բովանդակություն։ Դեպքերի ընթացքը կամ բացակայում է,  կամ գծագրվում է ակնարկների ձևով։  Հայ գրականության մեջ արձակ բանստեղծություններ են գրել Ավ․ Իսահակյանը, Մ․ Մեծարենցը, Վ․ Փափազյանը, Մ․ Արազին, համաշխարհային գրականության մեջ՝ Շարլ Բոդլերը, Իվան Տուրգենևը։ Բոդլերի արձակ բանաստեղծություններից մի մասը թարգմանել է Վահան Տերյանը։

Առաջադրանք

1․Թվարկիր քո սիրելի հայ բանաստեղծներին։

Հ.Թումանյան,Ավ. Իսահակյան, Պարույր Սևակ,Դ.Վարուժան,Հ.Սահյան և ուրիշներ։

2.Առանձնացրու  հայ բանաստեղծների քեզ սիրելի բանաստեղծությունները։

Պարույր Սևակ֊Նամակ,Մոր ձեռքերը Հովհաննես Շիրազ — Հուշարձան մայրիկիս Եղիշե Չարենց — Ես իմ անուշ Հայաստանի

3.Թվարկիր հայ բանստեղծների մի քանի արձակ բանաստեղծություններ։

Հ.Թումանյան

Պ.Սևակ

Վ.Տերյան

Ե.Չարենց