ՓԱՓԱԶՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

· Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի առաջին կուրսի ուսանողներով,ղեկավար՝ Լ.Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելեցինք Հայ-ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան:Գրադարանի տնօրեն՝ տիկին Բելլայի ջերմ ու հաճելի ժպիտը հիացրեց բոլորիս։ Ծանոթության ընթացքում աշխատակցուհին՝Հասմիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք գրադարանի բոլոր բաժիններում,եղանք ընթերցասրահներում,որոնք լի էին ուսանողներով:Գրադարանը կահավորված էր ժամանակակից ոճով:

· Տիկին Հասմիկը մեզ մանրամասն ներկայացրեց իրենց աշխատանքային ոճին ու ծրագրերին,ծանոթացանք օնլայն քարտարանին: Կանանչ սենյակում տիկին Հասմիկը մեզ ծանոթացրեց Հայաստանի գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակին(koha) ծրագրին,նաև ՕCLC ծրագրին:Ծանոթացանք նաև համալսարանի դասախոսի հրապարակած HOW to Be a Super Student գրքին:

· Հիանալի,հագեցած օր էր:

· Շատ տպավորված եմ գրադարանի աշխատանքով, ուր տիրում էր իդեալական սպասարկում ու մաքրություն։Հիացմունքս անասելի է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *