Category Archives: Գրադարանային գործ

ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 4ին Մխիթար Սեբաստացի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներս՝ ուսումնական փորձառության շրջանակներում՝ ղեկավար Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Գրատպության թանգարան

Գրատպության թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում և գործում է 2017 թվականի սեպտեմբերի 25-ից։ Թանգարանը բաղկացած է վեց սրահներից՝

1. «Գրի ակունքները» 2. «Հայոց այբուբենը» 3. «Հայ գրատպության առաջնեկները» 4. «Հայկական գրատպության սփյուռք» 5. «Գրահրատարակչութրուն» 6. «Գրի հավերժությունը»

Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ <<Ուրբաթագիրքը>> , Ոսկանյան Աստվածաշունչը , առաջին տպագիր քարտեզը՝ <<Համատարած աշխարհացոյցը>> , առաջին տպագիր պարբերականը՝ <<Ազդարարը>>:

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։

Թանգարանում ծանոթացանք հայ գրատպության ողջ պատմությանը։ Այցելությունը բոլորիս մեծ տեղեկություն տվեց հայ գրատպության պատմության մասին։

ազգային գրադարան

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 4ին Մխիթար Սեբաստացի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներով ուսումնական փորձառության շրջանակներում՝ ղեկավար Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան և Գրատպության թանգարան:

Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։

Այստեղ ծանոթացանք թամանյանական մասնաշենքի ընդհանուր ընթերցասրահին, որի ծառայություններից օգտվել կարող են 16տարեկանը լրացած բոլոր անձինք։

Այնուհետև ծանոթացանք սկանավորման սենյակի հիմնական աշխատանքներին. մեծ մասշտաբի թերթերը սկանավորվում էին <<ԿԻՐՏԱՍ>> սկանավորման սարքով, իսկ հաստափոր գրքերը՝ <<Ֆուջիցու>> սարքով, որն աշխատում էր <<OCR (նիշերի օպտիկական ճանաչում) >> ծրագրով։Այս ուսումնական շրջայցը շատ հետաքրքիր էր, ուսուցանող և բազմաբնույթ։

նախագիծ 7

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈԻՄ

ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԵՎ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԸ

  • Դասվար Եղիազարյանի ուղեկցությամբ երրորդ դասարանի աշակերտների հետ այցելեցինք Շառլ Ազնավուրի անվան դրադարան :Բարեհամբույր գրադարանավարուհիների ուղեկցությամբ կատարեցինք շրջայց գրադարանում , երեխաները ծանոթացան սպասարկմանը:Դիտեցինք «Վինի Թուխը և բոլորը բոլորը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը գրադաարանավարների մասնակցությամբ , այնուհետև դիտեցինք հեքիաթի մուլտֆիլմը: Երեխաները շատ տպավորված էին:

խնկո ապոր անվան գրադարան

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

28/03/2023 թվականին «Գրադարանային գործ» բաժնի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներով ՝ ղեկավար Լուսինե Ալեքսնյանի ուղեկցությամբ, փորձառության նպատակով այցելեցինք Խնկո Ապոր անվան մանկական գրադարան : Շրջեցնք գրադարանի բոլոր սրահներով : Եղանք գբոլոր բաժիններում , գրքի մշակման , թվայնացման բաժիններում , ինչպես նաև երաժշտական բաժնում , ընթերցասրահում , դահլիճում : Գրադարանը բազմահարկ էր , լուսավոր , ընդարձակ ու ամենակարևորը շատ գրավրչ : Սրահներում բոլոր աշխատակիցները ժպտերես էին ու բարեհամբույր , ինչպես հարիր է գրադարանավարին : Այցելության ընթացքը շատ ուսուցանող էր՝ ծանոթացանք գրքի մշակման ու սպասարկման իրենց մեթոդներին և ամենակարևորը ԿՈՀԱ ծրագրին :

գրադարանային շաբաթ

ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆ

Возможно, это изображение 13 человек и телевизор

Ապրիլի 20-ին մասնակցեցի Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում կազմակերպած վարպետության դասին ,նվիրված նորարար գրադարաններին: Ծանոթացանք աշխատանքներին: Ընթերցասրահներում շրջայցի ընթացքում գրադարանի տեղեկատվության և սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց Փափազյան գրադարանի հիմնադրման պատմությունը, սպասարկման առանձնահատկությունները, նշեց, թե ինչ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացնում:Փափազյան գրադարանում գործում է բաց դարակային համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ինքնուրույն փնտրել և գտնել իրեն անհրաժեշտ գրքերը: Գրադարանն այս պահին ունի շուրջ 40 հազար տպագիր և 400 հազար էլեկտրոնային գիրք: Էլեկտրոնային գրքերի նման պաշարը օնլայն շտեմարաններին բաժանորդագրվելու շնորհիվ է, իսկ տպագիր գրքերը համալրվում են հիմնականում նվիրատվություններով: Լինելով բուհական գրադարան՝ այստեղ կարևորվում է ուսանողների համար աշխատանքային տարածքների առկայությունը, ինչի համար գրադարանում գործում են տարբեր սրահներ, խմբային աշխատանքների իրականացման համար առանձնասենյակներ, hետազոտական աշխատանքների համար՝ Համագործակցային ուսուցման կենտրոն: Շրջայցի ընթացքում նաև ծանոթացանք Փափազյան գրադարանի էլեկտրոնային հարթակի աշխատանքներին, գրքերի էլեկտրոնաային կատալոգի վարման ու ընթերցողների կողմից հարթակից օգտվելու կանոններին:

Վարպետության դասին նաև մասնակցում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Շառլ Ազնավուրի անվան համայնքային գրադարանի աշխատակիցները:

Շրջայցը շատ ուսուցանող էր ու բովանդակալից :Փափազյան գրադարանից անվորջ կարելի է սովորել և օրինակ վերցնել :

https://www.facebook.com/reel/5870797496376594/?s=single_unit&cft[0]=AZUYNyIcO1rvD7bU4p_eCXq3nYc0g9nvpNAPuJ18J_g4B2DCitW9EPix1EfmBW5quBxNSJyU3ivcQ4TH5c9c4SEYaLS2xEx6j8Y8iZtu3w5Ya1j3wwjjvdNfaoK5OfioN6eTlo4Fmeghqno8wKauBQPEIatLMNS2ht0_TqlhrAhMw-m54b8ggUnPWsnY8aM-YR0

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ 59 ԱՄՅԱԿԸ

Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը մանակցեցինք պատարագին ,որը մատուցվեց Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:Հետո քայլեցինք դեպի մայր դպրոց ,ուր շարունակվեց տոնախմբությունը:

Newmag հրատարակչության ձմեռային փառատոնը

2023 թվականի փետրվարի 18-ին կայացավ Newmag հրատարակրության Newmag Winter Fest 2023 փառատոնը:2023 թվականին լրանում հրատարակչության 5-ամյակը: 2018-ից ի վեր Newmag -ը ներկայացրել է 100 անուն գիրք,որոնցից մի քանիսը դարձել են բեսթսելերներ: Փառատոնը տեղի ունեցավ Կոնգրես հյուրանոցում: Newmag -ը մի քանի ծրագրեր իրականացնելու նպատակով հուշագրեր ստորագրեց <<Զանգակ>> և <<Արտբրիջ>>գրախանութների հետ և խոսվեց երեք նոր մատենաշարերի մասին :

ՀԱՐԻՍԱՅԻ ԾԵՍԸ ՄԽիԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մխիթար Սեբաստացի քոլեջում ամեն տարի տոնում են Հարիսայի ծեսը: Այս տարի նույնպես նոյեմբերի 26-ին տոնը նշվեց մեծ խանդավառությամբ: Այն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգությամբ, արունակվեց եկեղեցու բակում՝ ավանդական երգ ու պարով: Ծեսին մասնակցեցինք երկրորդ կուրսի ուսանողներով: Ծիսակատարությունից հետո քայլեցինք դեպի քոլեջ որտեղ շարունակեցինք երգն ու պարը և համտեսեցինք համեղ ու անուշաբույր հարիսա:

հանդիպում

Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարան»-ի գրադարանավար Դավիթ Թուրշչյանի հետ

Սեպտեմբերի 24-ին  առաջին և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով, դասավանդող Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  հյուրընկալեցինք Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարան» -ի գրադարանավար՝ Դավիթ Թուրշչյանին:

 Ծանոթացանք Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գործունեությանը և համեմատականներ անցկացրինք Հայաստանում գործող գրադարանների հետ: Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանը»  բավականին լայն գործառույթներ ունի՝ լեզուների ուսուցում,  սոցիալական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, գրքի սպասարկում, հանդիպում հեղինակի հետ, աշխատանք դպրոցների հետ, աշխատանք վետերանների հետ և վետերանների մասնակցությամբ և այլն:

Հանդիպումը շատ հետաքաքրքիր էր , ընթացավ հարց ու պատասխանով, և մենք ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Այսպիսի հանդիպումները կնպաստեն ուսանողնների զարգացմանը և նոր գրադարանների ստեղծմանը: