ազգային գրադարան

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 4ին Մխիթար Սեբաստացի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներով ուսումնական փորձառության շրջանակներում՝ ղեկավար Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան և Գրատպության թանգարան:

Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։

Այստեղ ծանոթացանք թամանյանական մասնաշենքի ընդհանուր ընթերցասրահին, որի ծառայություններից օգտվել կարող են 16տարեկանը լրացած բոլոր անձինք։

Այնուհետև ծանոթացանք սկանավորման սենյակի հիմնական աշխատանքներին. մեծ մասշտաբի թերթերը սկանավորվում էին <<ԿԻՐՏԱՍ>> սկանավորման սարքով, իսկ հաստափոր գրքերը՝ <<Ֆուջիցու>> սարքով, որն աշխատում էր <<OCR (նիշերի օպտիկական ճանաչում) >> ծրագրով։Այս ուսումնական շրջայցը շատ հետաքրքիր էր, ուսուցանող և բազմաբնույթ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *