Category Archives: Գրադարանային գործ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

գրադարանի սպասարկում

ԳՐԱԴԱՐԱՆ
Գրադարանը դա մի տարածք է,որը պետք է գտնվի
համայնքի կամ դպրոցի սրտում՝ կենտրոնական մասում։
Գրադարանը տեղեկատվական,մշակութային տարածք
է, որն ունի համակարգված
գրականություն։Գրականությունը դասավորվում է
ստելաժներին ըստ բաժինների և հետո ըստ այբենական
հերթակաության։


Գրկանությունը տրամադրվում է
բաժանորդին,սպառողին,օգտվողին ժամանակավոր
օգտագործման համար։
Արդի գրադարանը պետք է ունենա
ինտերնետ,հագեցած լինի ժամանակակից գործիքներով
ու տեխնիկայով՝ համակարգիչ, սկան, տպիչ…
Գրադարանը պետք է լինի լուսավոր,լավ նախագծված և
ունենա գրավիչ ու մատչելի ցուցանակներ։
Գրադարանը պետք է ունենա առանձին պահուստային
մաս, ընթերցասրահ, սպասարկման սրահ,
համակարգչային անկյուն։Ստելաժները պետք է ամուր
ամրացված լինեն հատակին կամ պատին։
Գրադարանում պետք է տիրի լություն, պետք է խոսեն
գրադարանային ձայնով։
Գրադարանավարը պատասխանատու է գրադարանի
ռեսուրսների կառավարման, հսկողության, մաքրության,
խնամքի ինչպես նաև դրանց շրջաառության և
վերադարձի համար։Օգտվողը պետք է վստահ լինի ,որ
գրադարանավարը միշտ կօգնի իրեն։
Անկախ սեռից, ռասսայից ու սոցիալական վիճակից
օգտվողն իրավունք ունի բաժանորդագրվել և օգտվել
տարածքում գտնվող ցանկացած գրադարանի
ծառայությունից։
Գրադարնի ծառայությունից օգտվողը պարտավոր է
պահպալ գրադարանի ռեսուրսից օգտվելու կանոնները։
Ռեսուրսը փչացնելու,կորցնելու կամ կանոնները
խախտելու դեպքում օգտվողը կկրի
պատասխանատվություն օրենքով սահմանված
կարգով։
Գրադարանի բոլոր ռեսուրսները պետք է
համարակալվեն ,գրանցվեն գրանցամատյանում և
գնահատվեն՝ որքա՞ն հաճախ է այն օգտագործվում,ի՞նչ
վիճակում է, կարո՞ղ է օգտակար լինել այլ դեպքերում և
այլն։ Գրադարանի յուրաքանչյուր ռեսուրս պետք է
օգտագործվի և լինի օտակար։Այն պետք է զբաղեցնի իր
տեղը ստելաժի վրա։Գրադարանը պետք է ունենա
բազմազան օգտակար ռեսուրսներ, որպեսզի այն
դառնա հաճելի վայր։
Գրադարանը պետք է ունենա ռեսուրսների
հարստացման ու զարգացման պլան,պետք է ունենա
պատվերների ու անհրաժեշտ գրքերի
արկղ։Գրադարանը նաև պետք է ունենա ռեսուրսների
դուրսգրման բաժին։Այն պետք է ներառի չափանիշներ,
թե ե՞րբ և ինչպե՞ս ազատվել ռեսուրսից։


Մեծագույն գանձը ՝ լավ գրադարանն է։
ԲԵԼԻՆՍԿԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԵԲԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

2021թ-ի դեկտեմբերի 21-ին Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով մասնակցեցինք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած վեբինար- քննարկմանը:

Թեման էր գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, առկա խնդիրները և լուծումներ:

Գիտատեխնիկական գրադարանի համապատասխան մասնագետները ներկայացրեցին էլեկտրոնային ռեսուրսների ընդունուման, մշակմա մասին: Նպատակն էր տեխնոլոգիական նոր առաջընթացի պայմաններում էլեկտրոնային ռեսուրսներով գրադարանների հավաքածունների համալրման աշխատանքներին նոր թափ ու ընթացք տալը:

Վեբինարին մասնակցում էին տարբեր գրադարաններից շուրջ հիսուն մասնագետներ: Օնլայն հարթակում հնչեցին տարբեր հարցեր էլեկտրնային սպաարկման, նյութերի մշակման և փոխանցման հետ կապված: Քննարկվեցին այդ ոլորտում կրրառվող արդի ծրագրեր:

Վեբինարը հետաքրքիր էր, հագեցած արդի նորամուծություններով:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաք
որը տողի ունեցավ հոկտեմբերի 4-ին՝
 կլոր սեղան-քննարկում

Հեղինակային կրթական ծրագրի մեդաիագրադարանը

Մասնակիցներ
Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարության նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարան՝ Լիլիթ Վարդանյան
Ազգային գրադարան՝ Հասմիկ Բաբաջանյան
Թիվ 111 հիմանական դպրոց, գրադարանվար՝ Նունե Հվհաննիսյան
Արևմտյան դպրոց- պարտեզ՝ Սոնա Փափազյան, Արմինե Գոգինյան, Քրիստինե Հովսեփյան, Արմինե Գյոնջյան
Արևելյան դպրոց- պարտեզ՝ Անաահիտ Հարությունյան, Անի Մրտեյան, Մարինե Ամիրջանյան և սովորողներ, Սաթենիկ Սիմոնյան և սովորողներ
Հյուսիսային դպրոց- պարտեզ՝ Մանուշակ Աբրահամյան, Հասմիկ Մաթևոսյան
Հարավային դպրոց- պարտեզ՝ Թամար Մարիմյան, Արաքս Հովհաննիսյան
Միջին դպրոց՝ Լիանա Հակոբյան և սովորողներ, Հասմիկ Թոփչյան
Ավագ դպրոց՝ Յուրա Գնջալյան, Նունե Մովսիսյան, Մարիետ Սիմոնյան, Արև Բալջյան, սովորողներ՝ Իննա Բանդուրյան, Լիլիթ Սարիբեկյան
Քոլեջ՝ Թամար Ղահրամանյան, Մարիամ Քալանթարյան, Նելլի Գեղամյան և  «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ
Լրացուցիչ կրթություն՝ Առնոլդ Միքյելյան, Էլեկտրոնային գրքի շնորհանդես:
Շախմատի խնդիրների ժողովածու, մաս 2

ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Ես Նունե Հովհաննիսյանս   սովորում  եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գրադարնային գործ» բաժնի առաջին կուրսում:

Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրը,  մասնակցել եմ new mag հրատարակչության նախաձեռնած <<Ձմեռային փառատոն>>-ին, որը կայացավ <<Կոնգրես>> հյուրանոցում:Այնտեղ մեզ սպասվում էր գրքերի ցուցահանդես վաճառք, յոթ  նոր գրքի շնորհանդես, հանդիպումներ  տարբեր հեղինակների հետ, խաղարկություն, պանելային քննարկումներ:  Միջոցառման ընթացքում մասնակցեցինք  ՏՏ ոլորտի զարգացման պանելային քննարկմանը, ինչպես նաև  Սուրեն Սարգսյանի <<Հայաստանն ու  Բուշն անձանբ>> գրքի շնորհանդեսին :Տեղի ունեցավ  գրքերի մրցույթ- խաղարկություն, որտեղ խաղարկվում էր 5 անվճար գրքի վաուչեր:  Առաջին անգամ էի մասնակցում նման  միջոցառման, շատ տպավորիչ էր և կարծում եմ այսպիսի միջոցառումները հնարավորություն կտան գրքասերներին  ծանոթանալ իրենց նախընտրած գրքին և անմիջական շփում ունենալ հեղինակի հետ: