ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԺԱՆՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Կատակերգությունը գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ է, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերգականությամբ։ Կատակերգությունը Արիստոտելի  սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։  Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում…»։ Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն։ Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը։ Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը։ Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով։ Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ։ Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ։19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը։ Գրվել են ոդևիլներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում։ Վոդևիլներ է գրել նաև Գաբրիել Սունդուկյանը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ։ Սունդուկյանի գլուխգործոցներից են «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա» և այլ կատակերգություններ։ Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից են Հակոբ Պարոնյանի «Պաղդասար ախպար», «Ատամնաբույժն արևելյան» պիեսները։ Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել (Եղիշե Չարենցի, «Կապկազ-թամաշա», Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»)։ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒ