գրադարանային շաբաթ

ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆ

Возможно, это изображение 13 человек и телевизор

Ապրիլի 20-ին մասնակցեցի Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում կազմակերպած վարպետության դասին ,նվիրված նորարար գրադարաններին: Ծանոթացանք աշխատանքներին: Ընթերցասրահներում շրջայցի ընթացքում գրադարանի տեղեկատվության և սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց Փափազյան գրադարանի հիմնադրման պատմությունը, սպասարկման առանձնահատկությունները, նշեց, թե ինչ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացնում:Փափազյան գրադարանում գործում է բաց դարակային համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ինքնուրույն փնտրել և գտնել իրեն անհրաժեշտ գրքերը: Գրադարանն այս պահին ունի շուրջ 40 հազար տպագիր և 400 հազար էլեկտրոնային գիրք: Էլեկտրոնային գրքերի նման պաշարը օնլայն շտեմարաններին բաժանորդագրվելու շնորհիվ է, իսկ տպագիր գրքերը համալրվում են հիմնականում նվիրատվություններով: Լինելով բուհական գրադարան՝ այստեղ կարևորվում է ուսանողների համար աշխատանքային տարածքների առկայությունը, ինչի համար գրադարանում գործում են տարբեր սրահներ, խմբային աշխատանքների իրականացման համար առանձնասենյակներ, hետազոտական աշխատանքների համար՝ Համագործակցային ուսուցման կենտրոն: Շրջայցի ընթացքում նաև ծանոթացանք Փափազյան գրադարանի էլեկտրոնային հարթակի աշխատանքներին, գրքերի էլեկտրոնաային կատալոգի վարման ու ընթերցողների կողմից հարթակից օգտվելու կանոններին:

Վարպետության դասին նաև մասնակցում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Շառլ Ազնավուրի անվան համայնքային գրադարանի աշխատակիցները:

Շրջայցը շատ ուսուցանող էր ու բովանդակալից :Փափազյան գրադարանից անվորջ կարելի է սովորել և օրինակ վերցնել :

https://www.facebook.com/reel/5870797496376594/?s=single_unit&cft[0]=AZUYNyIcO1rvD7bU4p_eCXq3nYc0g9nvpNAPuJ18J_g4B2DCitW9EPix1EfmBW5quBxNSJyU3ivcQ4TH5c9c4SEYaLS2xEx6j8Y8iZtu3w5Ya1j3wwjjvdNfaoK5OfioN6eTlo4Fmeghqno8wKauBQPEIatLMNS2ht0_TqlhrAhMw-m54b8ggUnPWsnY8aM-YR0