All posts by gradaran111

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

ֆիլտր

1. Գեղարվեստական գրքերի քանակը-227 գիրք

2. Մեթոդական գրքերի քանակը-146 գիրք

3. Փետրվարին ստացած գրքերի քանակ-0

4. No2777-Գրիգ-«Հիսուսի կատուն» պատմվածքներ

5. «Չգտնված երիցուկներ»-Հարությունյան Էդգար-2 օրինակ

6. «Հրաշքը»-16 գիրք

7. «Մալո Հեկտոր»-4 գիրք

գրադարանի սպասարկում

ԳՐԱԴԱՐԱՆ
Գրադարանը դա մի տարածք է,որը պետք է գտնվի
համայնքի կամ դպրոցի սրտում՝ կենտրոնական մասում։
Գրադարանը տեղեկատվական,մշակութային տարածք
է, որն ունի համակարգված
գրականություն։Գրականությունը դասավորվում է
ստելաժներին ըստ բաժինների և հետո ըստ այբենական
հերթակաության։


Գրկանությունը տրամադրվում է
բաժանորդին,սպառողին,օգտվողին ժամանակավոր
օգտագործման համար։
Արդի գրադարանը պետք է ունենա
ինտերնետ,հագեցած լինի ժամանակակից գործիքներով
ու տեխնիկայով՝ համակարգիչ, սկան, տպիչ…
Գրադարանը պետք է լինի լուսավոր,լավ նախագծված և
ունենա գրավիչ ու մատչելի ցուցանակներ։
Գրադարանը պետք է ունենա առանձին պահուստային
մաս, ընթերցասրահ, սպասարկման սրահ,
համակարգչային անկյուն։Ստելաժները պետք է ամուր
ամրացված լինեն հատակին կամ պատին։
Գրադարանում պետք է տիրի լություն, պետք է խոսեն
գրադարանային ձայնով։
Գրադարանավարը պատասխանատու է գրադարանի
ռեսուրսների կառավարման, հսկողության, մաքրության,
խնամքի ինչպես նաև դրանց շրջաառության և
վերադարձի համար։Օգտվողը պետք է վստահ լինի ,որ
գրադարանավարը միշտ կօգնի իրեն։
Անկախ սեռից, ռասսայից ու սոցիալական վիճակից
օգտվողն իրավունք ունի բաժանորդագրվել և օգտվել
տարածքում գտնվող ցանկացած գրադարանի
ծառայությունից։
Գրադարնի ծառայությունից օգտվողը պարտավոր է
պահպալ գրադարանի ռեսուրսից օգտվելու կանոնները։
Ռեսուրսը փչացնելու,կորցնելու կամ կանոնները
խախտելու դեպքում օգտվողը կկրի
պատասխանատվություն օրենքով սահմանված
կարգով։
Գրադարանի բոլոր ռեսուրսները պետք է
համարակալվեն ,գրանցվեն գրանցամատյանում և
գնահատվեն՝ որքա՞ն հաճախ է այն օգտագործվում,ի՞նչ
վիճակում է, կարո՞ղ է օգտակար լինել այլ դեպքերում և
այլն։ Գրադարանի յուրաքանչյուր ռեսուրս պետք է
օգտագործվի և լինի օտակար։Այն պետք է զբաղեցնի իր
տեղը ստելաժի վրա։Գրադարանը պետք է ունենա
բազմազան օգտակար ռեսուրսներ, որպեսզի այն
դառնա հաճելի վայր։
Գրադարանը պետք է ունենա ռեսուրսների
հարստացման ու զարգացման պլան,պետք է ունենա
պատվերների ու անհրաժեշտ գրքերի
արկղ։Գրադարանը նաև պետք է ունենա ռեսուրսների
դուրսգրման բաժին։Այն պետք է ներառի չափանիշներ,
թե ե՞րբ և ինչպե՞ս ազատվել ռեսուրսից։


Մեծագույն գանձը ՝ լավ գրադարանն է։
ԲԵԼԻՆՍԿԻ

ՓԱՓԱԶՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

· Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի առաջին կուրսի ուսանողներով,ղեկավար՝ Լ.Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելեցինք Հայ-ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան:Գրադարանի տնօրեն՝ տիկին Բելլայի ջերմ ու հաճելի ժպիտը հիացրեց բոլորիս։ Ծանոթության ընթացքում աշխատակցուհին՝Հասմիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք գրադարանի բոլոր բաժիններում,եղանք ընթերցասրահներում,որոնք լի էին ուսանողներով:Գրադարանը կահավորված էր ժամանակակից ոճով:

· Տիկին Հասմիկը մեզ մանրամասն ներկայացրեց իրենց աշխատանքային ոճին ու ծրագրերին,ծանոթացանք օնլայն քարտարանին: Կանանչ սենյակում տիկին Հասմիկը մեզ ծանոթացրեց Հայաստանի գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակին(koha) ծրագրին,նաև ՕCLC ծրագրին:Ծանոթացանք նաև համալսարանի դասախոսի հրապարակած HOW to Be a Super Student գրքին:

· Հիանալի,հագեցած օր էր:

· Շատ տպավորված եմ գրադարանի աշխատանքով, ուր տիրում էր իդեալական սպասարկում ու մաքրություն։Հիացմունքս անասելի է։

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

22.04.22 թ-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի << Գրադարանային գործ>> բաժնի ուսանողներով ,ղեկավար Լուսինե Ալեքսանյանի հետ ըստ պրակտիկայի ժամանակացույցի այցելեցինք ՆՁԱԿ գիտատեխնիկակսն գրադարան։

Գրադսրսնում էին նաև Էջմիածնի պետական քոլեջի ուսանողները։Միասին շրջեցինք գրադարանի տարբեր սրահներում՝գրացուցակների սրահում,գրապահոցներում,ընթերցասրահում, ծանոթացանք գրադարանի բազմաբնույթ աշխատանքին,թվայնացմանծրագրերին ու կարգին։

Ինձ համար պրակտիկան շատ հագեցած ու կարևոր էր։Կարևոր էր այն փաստը, որ առանց գրադարան այցելելու, քեզ անհրաժեշտ թեման կարող ես օնլայն պատվիրել ու կստանաս թեմայիդ վերաբերվող նյութեր տարբեր գրքերից ու ամսագրերից և ընտրությունը քոնն է։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԵԲԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

2021թ-ի դեկտեմբերի 21-ին Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով մասնակցեցինք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած վեբինար- քննարկմանը:

Թեման էր գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, առկա խնդիրները և լուծումներ:

Գիտատեխնիկական գրադարանի համապատասխան մասնագետները ներկայացրեցին էլեկտրոնային ռեսուրսների ընդունուման, մշակմա մասին: Նպատակն էր տեխնոլոգիական նոր առաջընթացի պայմաններում էլեկտրոնային ռեսուրսներով գրադարանների հավաքածունների համալրման աշխատանքներին նոր թափ ու ընթացք տալը:

Վեբինարին մասնակցում էին տարբեր գրադարաններից շուրջ հիսուն մասնագետներ: Օնլայն հարթակում հնչեցին տարբեր հարցեր էլեկտրնային սպաարկման, նյութերի մշակման և փոխանցման հետ կապված: Քննարկվեցին այդ ոլորտում կրրառվող արդի ծրագրեր:

Վեբինարը հետաքրքիր էր, հագեցած արդի նորամուծություններով:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաք
որը տողի ունեցավ հոկտեմբերի 4-ին՝
 կլոր սեղան-քննարկում

Հեղինակային կրթական ծրագրի մեդաիագրադարանը

Մասնակիցներ
Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարության նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարան՝ Լիլիթ Վարդանյան
Ազգային գրադարան՝ Հասմիկ Բաբաջանյան
Թիվ 111 հիմանական դպրոց, գրադարանվար՝ Նունե Հվհաննիսյան
Արևմտյան դպրոց- պարտեզ՝ Սոնա Փափազյան, Արմինե Գոգինյան, Քրիստինե Հովսեփյան, Արմինե Գյոնջյան
Արևելյան դպրոց- պարտեզ՝ Անաահիտ Հարությունյան, Անի Մրտեյան, Մարինե Ամիրջանյան և սովորողներ, Սաթենիկ Սիմոնյան և սովորողներ
Հյուսիսային դպրոց- պարտեզ՝ Մանուշակ Աբրահամյան, Հասմիկ Մաթևոսյան
Հարավային դպրոց- պարտեզ՝ Թամար Մարիմյան, Արաքս Հովհաննիսյան
Միջին դպրոց՝ Լիանա Հակոբյան և սովորողներ, Հասմիկ Թոփչյան
Ավագ դպրոց՝ Յուրա Գնջալյան, Նունե Մովսիսյան, Մարիետ Սիմոնյան, Արև Բալջյան, սովորողներ՝ Իննա Բանդուրյան, Լիլիթ Սարիբեկյան
Քոլեջ՝ Թամար Ղահրամանյան, Մարիամ Քալանթարյան, Նելլի Գեղամյան և  «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ
Լրացուցիչ կրթություն՝ Առնոլդ Միքյելյան, Էլեկտրոնային գրքի շնորհանդես:
Շախմատի խնդիրների ժողովածու, մաս 2